«ԻՐԱԿԱՆՈՒՄ ՀԱՆՐԱՅԻՆ ՊԱՇՏՊԱՆՆԵՐԸ ՍՏԱՆՈՒՄ ԵՆ ԲԱՎԱԿԱՆԱՉԱՓ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅՈՒՆ»

Արխիվ 12-16

«ԻՐԱԿԱՆՈՒՄ ՀԱՆՐԱՅԻՆ ՊԱՇՏՊԱՆՆԵՐԸ ՍՏԱՆՈՒՄ ԵՆ ԲԱՎԱԿԱՆԱՉԱՓ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅՈՒՆ»

 

Խորհրդարանը շարունակում է քննարկել ՀՀ 2016 թվականի պետական բյուջեի մասին օրենքի նախագիծը: Քննարկումների ընթացքում արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը ներկայացրեց, որ գալիք տարի 16 բյուջետային ծրագրի համար իրենց հատկացվել է մոտ 13 մլրդ դրամ: Բայց նաեւ, խոսելով գալիք տարվա իրականացվելիք ռազմավարական ուղղությունների մասին, նախարարն առաջինը մատնանշեց քրեակատարողական համակարգի անմխիթար վիճակը. «Քրեակատարողական համակարգում մենք ունենք վատ պայմաններ, եւ այդ պայմանները հիմնականում ունեն օբյետիվ հիմքեր, քանի որ որոշ քրեակատարողական հիմնարկներ ժառանգություն ենք ստացել նախանցած դարից»:

Մեկ այլ թեմա եւս Ա. Հովհաննիսյանի խոսքում առաջին պլանում էր: Խոսքը հանրային պաշտպանի ինստիտուտի ներմուծման մասին է. «Թեեւ ծանր սոցիալական պայմաններում ենք, բայց չպիտի մոռանանք, որ մենք սոցիալական պետություն ենք եւ բեռ պետք է ստանձնենք: Հանրային պաշտպանի գրասենյակը` 1 ղեկավարով եւ 50 հանրային պաշտպաններով աջակցում է այն խավին, որը չունի ֆինանսական միջոցներ` բարձրակարգ իրավական օգնություն ստանալու»: Ուստիեւ՝ այս տարի հանրային պաշտպանի հաստիքը 5-ով կավելացվի, քանի որ տարեցտարի հանրային պաշտպանի օգնությանը դիմողների թվաքանակը ավելանում է. «2014 թվականին հանրային պաշտպանի ծառայություններից օգտվել են 866 քաղաքացի, իսկ 2015 թվականին՝ արդեն 1836»:
Կենտրոնանանք այս վերջին փաստի վրա. ինչո՞վ է պայմանավորված, որ մեկ տարվա մեջ ավելի քան կրկնակի  ավելացել է հանրային պաշտպաններից օգտվողների թվաքանակը, ովքե՞ր կարող են դիմել հանրային պաշտպանի գրասենյակ, եւ ինչպե՞ս հասկանալ, որ չնայած ներկայացված թվերին, հանրության շրջանում շարունակում է անվստահությունը հանրային պաշտպանի նկատմամբ: Այս հարցերով էլ դիմեցինք ՀՀ արդարադատության նախարար ԱՐՓԻՆԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ:
- Հանրային պաշտպաններին դիմելիության աճը, կարծում եմ, ավելի շատ պայմանավորված է նրանով, որ այս ինստիտուտը տարեցտարի ավելի է կայանում: Քաղաքացիների շրջանում, ովքեր իրականում կարիք ունեն որակյալ իրավական օգնության, ավելի է մեծացել վստահությունը փաստաբանության ինստիտուտի, նաեւ՝ հանրային պաշտպանի գրասենյակի նկատմամբ: Դրա համար ավելի մեծ քանակությամբ քաղաքացիներ են այս ինստիտուտից օգտվում: Հատկապես, որ հանրային պաշտպանի ցուցաբերած օգնությունը որակյալ է` թե՛ քրեական, թե՛ քաղաքացիական գործերով:
Ասեմ նաեւ, որ հանրային պաշտպանների ծառայություններից օգտվողների թիվը մեծացել է ինչպես Երեւանում, այնպես էլ՝ մարզերում: Դա է պատճառը, որ պետությունը որոշում է կայացրել ավելացնել հանրային պաշտպանների հաստիքները:
- Ամեն դեպքում, շատ հաճախ քաղաքացիները դժգոհում են, որ հանրային պաշտպանները իմիջիայլոց են վերաբերվում իրենց վստահված գործերին: Ընդ որում՝ հաճախ անկեղծանալով, թե իրենց ստացածն ինչ է, որ: Ի՞նչ պետք է անել, որպեսզի նրանց շահագրգռվածությունը եւս մեծանա:
- Տեսեք. հանրային պաշտպանների, այսպես ասենք, շահագրգռվածության յուրաքանչյուր կոնկրետ դեպքի կամ կոնկրետ խնդիրների մասին, բնականաբար չեմ կարող խոսել: Իսկ իրականում հանրային պաշտպանները ստանում են բավականաչափ վարձատրություն: Եվ հանրային պաշտպաններից դժգոհելուն զուգահեռ` ինքս բազմիցս տեղեկացել եմ, որ քաղաքացիները նաեւ իրենց գոհունակությունն են արտահայտում, որ կա այն ինստիտուտը, եւ որ պետությունն իր վրա ստանձնում եւ պատասխանատվություն է վերցնում այն քաղաքացիների համար, ովքեր օբյեկտիվորեն հնարավորություն չունեն` իրենք իրենց ապահովել պաշտպանով: Գնահատական տալ, թե այս կամ այն հանրային պաշտպանը լավն է կամ վատը, դա արդեն սուբյեկտիվ, մասնագիտական գնահատականների հարթության մեջ է: Համենայնդեպս, այն հանգամանքը, որ հանրային պաշտպանի օգնությանը դիմողների թիվն աճել է, վկայում է, որ քաղաքացիների կողմից ամեն դեպքում վստահությունը շատ բարձր է: Իսկ լոկալ դեպքերի քննարկում չեմ կարող իրականացնել:

ՈՎՔԵՐ ԿԱՐՈՂ ԵՆ ԴԻՄԵԼ ՀԱՆՐԱՅԻՆ ՊԱՇՏՊԱՆԻ ՕԳՆՈՒԹՅԱՆԸ

-Ովքե՞ր կարող են դիմել հանրային պաշտպանի օգնությանը եւ ի՞նչ համապատասխան փաստաթղթեր են անհրաժեշտ դրա համար:
- Հանրային պաշտպանի ինստիտուտից կարող են օգտվել սահմանների պաշտպանության ժամանակ զոհված զինծառայողի ընտանիքի անդամները, 1-ին եւ 2-րդ խմբի հաշմանդամները, դատապարտյալները, ընտանիքի անապահովության գնահատման համակարգում 0-ից բարձր անապահովության միավոր ունեցող ընտանիքի անդամները: Ինչպես նաեւ` Հայրենական մեծ պատերազմի, ՀՀ սահմանների պաշտպանության ժամանակ մարտական գործողությունների մասնակիցները, գործազուրկները, միայնակ բնակվող կենսաթոշակառուները, առանց ծնողական խնամքի մնացած երեխաները, փախստականները, ՀՀ-ում ժամանակավոր ապաստան ստացածները, հոգեբուժական ծառայություններում բուժվող հոգեկան խանգարումներ ունեցող անձինք եւ անվճարունակ ֆիզիկական անձինք, ովքեր իրենց անվճարունակությունը հաստատող հավաստի տվյալներ են ներկայացնում: Պետք է նշեմ նաեւ, որ անվճար իրավաբանական օգնություն չի կարող տրվել վերոհիշյալ անձանց` ձեռնարկատիրական բնույթի գործերով, նվազագույն աշխատավարձի հազարապատիկը գերազանցող գույքային պահանջով, բացառությամբ այն գործերի, որտեղ անձը հանդես է գալիս որպես պատասխանող կամ պատասխանողի կողմում հանդես եկող երրորդ անձ: Եվ եթե առկա է դիմողի անձի անվճարունակությունը ժխտող հավաստի տվյալ:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

https://iravunk.com/sim/?p=162387&l=am/
Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը Սվինների վրա հիմնված ոստիկանապետությունը շուտով փլվելու է ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան