ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՈՐԴԵԳՐԵԼ Է ԲԱՑ ԵՎ ԹԱՓԱՆՑԻԿ ԳՈՐԾԵԼԱՈՃ

Արխիվ 12-16

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՈՐԴԵԳՐԵԼ Է ԲԱՑ ԵՎ ԹԱՓԱՆՑԻԿ ԳՈՐԾԵԼԱՈՃ

 

Երեկ տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը:
Նախքան օրակարգային հարցերի քննարկմանն անցնելը` վարչապետ ՀՈՎԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆՆ անդրադարձել է կառավարության եւ ԶԼՄ-ների համագործակցությանը:

Մեր կառավարությունը որդեգրել է բաց եւ թափանցիկ գործելաոճ: Մենք պետք է ազնվորեն եւ պարբերաբար հանրությանը ներկայացնենք մեր անելիքները, կատարած աշխատանքները` ակտիվորեն շփվելով զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների հետ:
Հորդորում եմ բոլոր նախարարներին` ավելի ակտիվ եւ նախաձեռնող լինել այս հարցերում: Հարկ է, որ բոլոր նախարարներն օգտագործեն թե՛ նախապես ծրագրված, թե՛ առաջացող բոլոր հնարավորությունները` առավել բաց հաղորդակցության համար: Օրինակ, Կառավարության նիստերից հետո բազմաթիվ լրագրողներ սպասում են Կառավարության մուտքի մոտ: Յուրաքանչյուրս պետք է օգտագործի այս առիթը` հանրության հետ եւս մեկ անգամ հաղորդակցվելու, հարց պարզաբանելու համար, եւ ոչ թե, ասենք, դուրս գա այլ մուտքերով: Կամ, վերջերս անընդհատ հարցեր են բարձրացնում վարկերի մասին, եւ այն նախարարությունները, գերատեսչությունները, ովքեր որ իրականացնում են այդ ծրագրերը, ընդհանրապես տեղեկատվությունը չեն տրամադրում հանրությանը: Հանձնարարում եմ բոլոր գերատեսչություններին, որոնք վարկային ծրագրեր են իրականացնում, այսօրվանից սկսած` պարբերաբար հանրությանը տեղեկացնել իրականցվող ծրագրերի արդյունքների մասին` կոնկրետ ցուցանիշներով, ընթացքի հաջողություններով եւ դժվարություններով: Մենք մեր ժողովրդից թաքցնելու ոչինչ չունենք եւ պետք է դա ապացուցենք մեր վարքով եւ գործով»,- նշել է գործադիրի ղեկավարը:
Կառավարությունն ընդունել է որոշում` Շիրակի եւ Լոռու մարզերում` կարկտահարությունից տուժած համայնքներին հատկացված աշնանացան ցորենի առաջին վերարտադրության սերմացուի դիմաց ձեւավորված պարտքերի ներման մասին:
Կառավարության մեկ այլ որոշմամբ` նախատեսվում է մարզերում քամու հետեւանքների վերացման նպատակով մարզպետարաններին հատկացնել շուրջ 902448.2 դրամ` մարզային եւ համայնքային ենթակայության գտնվող, ինչպես նաեւ բնակչության սեփականություն հանդիսացող գույքերին հասցված վնասները փոխհատուցելու նպատակով: Նշենք, որ նոյեմբերին ուժեղ քամիների հետեւանքով զգալի վնասներ են հասցվել Արագածոտնի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի, Վայոց ձորի եւ Տավուշի մարզերի մի շարք համայնքների բնակիչների, ինչպես նաեւ պետական եւ համայնքային նշանակության հանդիսացող շինություններին:


Կկառուցվի նոր էլեկտրակայան

Հայաստանի էներգահամակարգի, արտադրական հզորությունների զարգացման եւ էլեկտրական էներգիայի արտահանմանը նպաստելու նպատակով` գործադիրը հավանություն է տվել ՀՀ կառավարության եւ «ՌԵՆԿՈ» ընկերության միջեւ կնքվող` ՀՀ-ում` Երեւան քաղաքի տարածքում, համակցված շոգեգազային ցիկլով 234 ՄՎտ ընդհանուր հզորությամբ էլեկտրաէներգիա արտադրող նոր էլեկտրակայանի կառուցման եւ շահագործման վերաբերյալ փոխըմբռնման հուշագրին: «ՌԵՆԿՈ-ն» պարտավորվում է 4 ամսվա ընթացքում ստուգել էլեկտրակայանին վերաբերող նախագծի իրականացման հնարավորությունը: ՀՀ կառավարությունը կաջակցի «ՌԵՆԿՈ-ին»` ձեռք բերել հողատարածք` էլեկտրակայանի կառուցման համար` «Երեւանի ՋԷԿ» ՓԲԸ-ը հարակից տարածքում: Պայմանագրի կնքման պահից «ՌԵՆԿՈ-ն» պարտավորվում է 30 ամսվա ընթացքում իր հաշվին կառուցել էլեկտրակայանը: Ընդհանուր ներդրումների գումարը կկազմի 215 մլն ԱՄՆ դոլար: Կարեւորելով ներդրումային այս ծրագրի իրականացումը, կառավարության ղեկավարն ընդգծել է, որ այն օտարերկրյա ներդրում է` առանց պետական պարտքի ավելացման:


Վերամշակում` ներքին սպառման համար

Կառավարությունը հաստատել է «Վերամշակում` ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով, բացթողնման համար թույլատրվող ապրանքների ցանկը:
Այս ընթացակարգը կիրառվում է այն ապրանքների համար, որոնք ներմուծվում են Մաքսային միության տարածք երրորդ երկրներից, սահմանված ժամկետներում` առանց ներմուծման մաքսատուրքերի վճարման եւ` օգտագործվում են վերամշակման գործողություններ կատարելու համար:
Ապրանքների վերամշակման գործողությունները ներառում են` ապրանքների մշակումը, որի ժամանակ օտարերկրյա ապրանքները, կորցնում են իրենց բնորոշ հատկանիշները, նաեւ ապրանքների պատրաստումը` ներառյալ մոնտաժը, հավաքումը, քանդումը եւ հարմարեցումը:
«Վերամշակում ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով ձեւակերպումը թույլատրելի է այն դեպքում, երբ վերամշակումից հետո ստացվելիք արդյունքների համար վճարման ենթակա` ներմուծման մաքսատուրքերի գումարներն ավելի քիչ են, քան այն գումարները, որոնք պետք է վճարվեին օտարերկրյա ապրանքները «ներքին սպառման համար վերամշակում» մաքսային ընթացակարգով ձեւակերպելու օրվա դրությամբ, եթե դրանք ձեւակերպվեին «ներքին սպառման համար բացթողում» մաքսային ընթացակարգով:
Վերամշակումից հետո ստացվելիք արդյունքները կձեւակերպվեն «ներքին սպառման համար բացթողում» մաքսային ընթացակարգով, որի նկատմամբ կկիրառվի ներմուծման մաքսատուրքեր այն դրույքաչափերով, որոնք կիրառվում են վերամշակումից հետո ստացվելիք արդյունքների նկատմամբ:
Որոշման ընդունումը պայմանավորված է ԵԱՏՄ շրջանակներում համակարգված մաքսային քաղաքականության իրականացման անհրաժեշտությամբ եւ միտված է ներքին արտադրողի համար բարենպաստ գործարար միջավայրի ստեղծմանը: Այն կնպաստի ներքին արտադրության խթանմանը եւ ներմուծման փոխարինմանը:

Հայաստանը եվ Սերբիան կհամագործակցեն պաշտպանության բնագավառում

Կառավարության նիստում քննարկվել է երկու երկրների կառավարությունների միջեւ կնքվելիք համաձայնագրի նախագիծը:
Փաստաթղթի նպատակն է` կողմերի միջեւ, պաշտպանության բնագավառում հաստատել հավասարության, փոխադարձության եւ փոխշահավետության վրա հիմնված համագործակցության հիմնական սկզբունքներն ու ընթացակարգերը:
Համաձայնագրի նախագծով սահմանվում են երկու երկրների համագործակցության ոլորտները` պաշտպանական անվտանգություն, ռազմատնտեսական գործակցություն, ռազմաիրավական ոլորտի համագործակցություն, խաղաղապահ առաքելություններ, ռազմական, գիտատեխնիկական համագործակցություն, զինվորական կրթություն եւ վարժանք, զինվորական բժշկություն եւ այլն:
Համագործակցության իրականացման ձեւերն են` պաշտոնական պատվիրակությունների այցերը, աշխատանքային հանդիպումները, փորձի փոխանակումը եւ խորհրդատվությունը, վարժական եւ կրթական ծրագրերը, մասնակցությունը գիտաժողովներին, սեմինարներին եւ այլն: Նախագծում սահմանվել են այս բոլոր միջոցառումների ֆինանսավորման կարգը եւ այլ խնդիրներ:

Մանուկների իրավունքները կամրագրվեն ազգային ծրագրով

Հաստատվել է մանուկներին եւ վաղ տարիքի երեխաներին, անվտանգ եւ համապատասխան սնուցում ապահովելու նպատակով` կրծքով կերակրման խրախուսման ազգային ծրագիրը, եւ ծրագրի իրականացման 2016-2020 թվականների գործողությունների ժամանակացույցը:
Պաշտպանելով լավագույն սնունդ` կրծքով սնուցում ստանալու երեխայի իրավունքը, սահմանվել են այն միջոցառումները, որոնք նպաստում են կրծքով սնուցմանն աջակցող միջավայրի ստեղծմանը, բուժաշխատողների եւ մայրերի գիտելիքների բարձրացմանը եւ վաղ հասակի երեխաների սնուցման լավագույն գործելակերպի տարածմանը:
Նախատեսվում են գործնական միջոցառումներ` ուղղված կրծքով կերակրման քարոզչությանը, առողջապահական կազմակերպություններում` նորածիններին բարյացակամ ծառայությունների տրամադրմանը, կերակրող մայրերի եւ նրանց երեխաների համար նպաստավոր պայմանների ստեղծմանը, հանրային իրազեկվածության բարձրացմանը:
Երեխաներին կրծքով սնուցման պատշաճ կազմակերպման արդյունքում ակնկալվում է` նպաստել նրանց առողջ աճի եւ զարգացման ապահովմանը, հիվանդացության եւ մահացության կրճատմանը:

Վ. ՔՈՉԱՐՅԱՆ

https://iravunk.com/sim/?p=162379&l=am/
Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը Սվինների վրա հիմնված ոստիկանապետությունը շուտով փլվելու է ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան