Զարմացած

Արխիվ 12-16

 

ՀԱԿ-ը միշտ էլ մնում է ՀԱԿ, եւ անգամ նրանց մոտ, ովքեր ՀԱԿ-ից սահմանազատվում են, զարմանալիորեն դա այնպիսի հետք է թողած լինում, որ անպայման պետք է ինչ-որ մի բան ՀԱԿմեջ անեն: Այսպես, երկու լեւոնների հետ` Տեր-Պետրոսյան եւ Զուրաբյան, առավելագույն հակասություններ ունեցող ՀԱԿ խմբակցության անդամ ԼՅՈՒԴՄԻԼԱ ՍԱՐԳՍՅԱՆԸ հայտարարել է հետեւյալը. «Եթե Հովիկ Աբրահամյանն իրեն չարդարացրեց, հորեղբորս տղա՞ն է, թե փեսաս է, որ պիտի իրեն խնայենք»: Զարմանալի է, այդ ինչպես է, որ զօրուգիշեր արդարությունից եւ օրինականությունից խոսող ընդդիմադիրն առաջնորդվում է խնամի-ծանոթ-բարեկամ արատավոր սխեմայով: Եվ ստացվում է, որ եթե որեւէ պաշտոնյա տիկին Սարգսյանի հետ ազգակցական կապ ունի, ապա իրեն արդարացնի կամ չարդարացնի, քննադատության չի ենթարկվի: Լավ, գրողը տանի, բա էլ ո՞ւր մնաց ընդդիմադիրի սկզբունքայնությունը:


Հիշո՞ւմ եք հին անեկդոտը: Մի մարդ գազանանոց այցելելուց հետո հայտարարում է, որ պետք է իր հարեւանին սպանի` իրեն կոկորդիլոս անվանելու համար: Պարզվում է, որ հարեւանը նրան կոկորդիլոս է անվանել 15 տարի առաջ, եւ երբ շուրջբոլորը զարմանում են, թե ինչու հանկարծ այդքան կատաղեց այդ հին պատմությունից, ասում է. «Նոր տեսա` կոկորդիլոսն ինչ է: Ախր, շատ բեջուռա կենդանի է»: Այդ անեկդոտը հիշեցինք, քանի որ «Ա1+»-ի մեր գործընկերներին «ԱՌԱԳԱՍՏ» սրճարանի սեփականատերը դատի է տվել... 2000 թվականին հեռարձակված հաղորդման համար: Հաղորդումն էլ հայտնի դեպքն է, թե ինչպես Ռոբերտ Քոչարյանի թիկնապահները սրճարանի արտաքնոցում ծեծելով սպանել էին Պողոս Պողոսյանին: Պարզվում է, որ, թեեւ իրար կպած են «Առագաստ» եւ «Պոպլավոկ» սրճարանները, միախառնված են ու թերեւս բացի անձնակազմից, ոչ ոք մեկը մյուսից չի տարբերում, հիմա` 15 տարի անց «Առագաստի» սեփականատերը որոշել է դատի տալ, քանի որ սպանությունը տեղի է ունեցել «Պոպլավոկում»: Դե ինչ, զարմանալով հանդերձ, մնում է «Ա1+»-ի մեր գործընկերներին մաղթել, որ հանկարծ ծիծաղից փորները չպատռվի:
Իսկ աշխարհահռչակ ռոք երաժիշտ ՍԵՐԺ ԹԱՆԿՅԱՆԸ հանկարծ քնել-զարթնել է ու որոշել է հրապարակավ կարծիք հայտնել նոր Սահմանադրության մասին. «Շատ դեպքերում մաքուր խորհրդարանական համակարգը նախընտրելի է առավել ժողովրդավարական հենք ունեցող հասարակություններում: Սակայն այլ դեպքերում այն կարող է հանգեցել իշխող էլիտայի ձեռքում ուժի առավել կոնսոլիդացիայի, որն արդեն խորհրդարանում զգալի մեծամասնություն է կազմում եւ կարող է օգտագործվել որպես լծակ` շարունակելու միակուսակցական կառավարումը: Այստեղ պետք է հաշվի առնել նպատակները: Սա նախաձեռնություն չէ, որը բխել է Հայաստանի բնակչությունից (որը իրավացիորեն չափազանց ցինիկ վերաբերմունք ունի օրենքի գերակայության, ընտրակեղծիքների ու կոռուպցիայի նկատմամբ), այլ առաջ է բերվել երկրի իշխող էլիտայի կողմից»: Թանկյանին շատ սիրում ու հարգում ենք, սակայն զարմանալի է, որ նա մինչեւ հիմա անտեսում է այն հանգամանքը, որ Սահմանադրության, ընտրությունների, ՀՀ ներքին հարցերի մասին կարծիք հայտնելու իրավունքը պատկանում է բացառապես ՀՀ քաղաքացիներին: Զարմանալի է, ինչքան կարելի է ասել` եթե ուզում եք մասնակցել ներքաղաքական կյանքին, ապա բարի եղեք նախ ընդունել ՀՀ քաղաքացիությունը: Այ, այդ ժամանակ ուզում եք` Սահմանադրություն քննադատեք, ուզում եք հանրահավաք կամ ցույց արեք, ուզում եք ցանկացած թեկուզ ամենախիստ կարծիքը հայտնեք իշխանությունների մասին: Բայց մինչ այդ, գրողը տանի, բարի եղեք ձեր կարծիքը ձեզ պահել:
Այս օրերին բոլորս տեղյակ եղանք ԹՈՒՐՔԵՐԻ վերաբերմունքին Փարիզում տեղի ունեցած ահաբեկչությանը: Հիշեցնենք ե՛ւ Թուրքիայում, ե՛ւ Ադրբեջանում, երբ մարզադաշտում առաջարկվել է 1 րոպե լռությամբ հարգել փարիզյան զոհերի հիշատակը, թուրք ազգի ֆուտբոլասերները սկսել են սուլել եւ վանկարկել «Ալլահ աքբար»: Իսկ հիմա մի պարզ վկայություն, որ թուրքերը շատ են սիրում «Իսլամական պետությունը»: Այսպես, Թուրքիայի Աղր նահանգում անտառի հարցերով վարչության աշխատակից Սյուզան Քոթային ազատել են աշխատանքից այն բանի համար, որ ամիսներ առաջ մասնակցել է «Իսլամական պետության» դեմ բողոքի ակցիային: Ու նրա ղեկավարները, ովքեր պետական պաշտոնյա են, հենց այդ ցույցին մասնակցելու համար ազատում են նրան աշխատանքից: Այնպես որ, չզարմանալով հանդերձ, արձանագրենք հետեւյալ բանաձեւը` «Իսլամական պետություն»=թուրք:

Զարմացած է  
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

https://iravunk.com/sim/?p=162376&l=am/
Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը Սվինների վրա հիմնված ոստիկանապետությունը շուտով փլվելու է ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան