«ՄԻԼԻՑԱ ԿԱՄ ՊԱՀԱԿ ՉԵՆՔ ԿԱՐՈՂ ԿԱՆԳՆԵՑՆԵԼ ՉԱՇԽԱՏՈՂ ՎԵՐԵԼԱԿՆԵՐԻ ԿՈՂՔԻՆ»
Արխիվ 12-16
«ՄԻԼԻՑԱ ԿԱՄ ՊԱՀԱԿ ՉԵՆՔ ԿԱՐՈՂ ԿԱՆԳՆԵՑՆԵԼ
ՉԱՇԽԱՏՈՂ ՎԵՐԵԼԱԿՆԵՐԻ ԿՈՂՔԻՆ»
ԱԺ-ում շարունակվում են տեխնիկական անվտանգության մասին լսումները: ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների փոխնախարար Հայկարամ Մխիթարյանը հայտարարեց, որ 3335 վերելակ փորձաքննություն չի անցել: Երեւանի փոխքաղաքապետ Կամո Արեյանը հստակեցրեց` խոսքը ոչ թե Երեւանի, այլ Հայաստանի մասին է: Երեւանում մեծ թափ է հավաքել փորձաքննությունը` 58%-ն անցել է փորձաքննություն:
«Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Աշոտ Պետրոսյանն էլ ասաց, որ վերելակների անվտանգության խնդիրը միայն մի նախարարության խնդիրը չէ: «Մենք չենք կարող ամեն մի չաշխատող վերելակի մոտ միլիցա կամ պահակ կանգնեցնել, որ այդ չաշխատող վերելակը չշահագործվի: Այն եզրակացությունները, որոնք մենք տալիս ենք, փակցնում ենք վերելակների կողքին: Բայց մի կես ժամ հետո գալիս պոկում են դա»,- ասաց պրն Պետրոսյանը:
Ինչ վերաբերում է վերելակում լույս չլինելուն ու աղտոտված վիճակին, ՊՈԱԿ-ի տնօրենի պարզաբանմամբ «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի խնդիրը չէ: Բնակֆոնդին պատկանող մեկ վերելակի փորձաքննությունը 2500 դրամ է:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ
https://iravunk.com/sim/?p=162371&l=am/