ՀՀԿ-ՈՒՄ «ԼԱՎ Է, ՔԱՆՑ ՄԵՐ ՏԱՆԸ»
Արխիվ 12-16
ՀՀԿ-ՈՒՄ «ԼԱՎ Է, ՔԱՆՑ ՄԵՐ ՏԱՆԸ»
Քաղաքական հետաքրքիր գործընթացներ են տեղի ունենում հենց Ազգային ժողովի նիստերի դահլիճում եւ ի տես լրագրողների: «Իրավունքի» ֆոտոխցիկը արդեն մի քանի օր է, ինչ ֆիքսում է, թե ինչպես «Ժառանգությունից» դուրս եկած եւ այլեւս չվերադարձած ԱԺ պատգամավոր ՌՈՒԲԵՆ ՀԱԿՈԲՅԱՆԸ նախընտրում է խորհրդարանական նիստերի դահլիճում լինել ամեն տեղ, բացի իր տեղից, որը ԱԺ «Ժառանգություն» խմբակցության դե ֆակտո ղեկավար Զարուհի Փոստանջյանի կողքին է: Ռ. Հակոբյանը կամ հայտնվում է գործադիրի համար նախատեսված աթոռներին` ինչ-որ հարցեր քննարկելով նախարարների հետ, կամ բավական հարմարավետ տեղավորվում է ՀՀԿ-ական պատգամավորների կողքին: Այս մասին ժողովուրդը մի իմաստուն խոսք ունի, որը քիչ ձեւափոխված տեղին է հնչեցնել` ՀՀԿ-ում «լավ է, քանց մեր տանը»:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ