87-ԱՄՅԱ ՍԻՐԻԱՀԱՅ ԳՐՈՂ. «ՀԵՏԱՅՍՈՒ ԵՍ ՀԱՅԱՍՏԱՆՑԻ ԳՐՈՂ ԵՄ»
Արխիվ 12-16
87-ԱՄՅԱ ՍԻՐԻԱՀԱՅ ԳՐՈՂ. «ՀԵՏԱՅՍՈՒ ԵՍ ՀԱՅԱՍՏԱՆՑԻ ԳՐՈՂ ԵՄ»
Սիրիահայ հայտնի հրապարակախոս, արձակագիր, հասարակական գործիչ, բժիշկ, 87-ամյա ԹՈՐՈՍ ԹՈՐԱՆՅԱՆԸ օրերս Ավ. Իսահակյանի անվան գրադարանում` գրական մի երեկոյի ժամանակ հայտարարեց, որ հայտ է ներկայացրել ՀՀ քաղաքացի դառնալու համար. «Ինձ կոչում են սփյուռքահայ գրող, բայց հետայսու ես հայաստանցի գրող եմ»: Այս մասին «Իրավունքն» առիթ ունեցավ զրուցելու նրա հետ. «Մարդ իր տուն հրավերով չի գալիս, Հայաստան հրավերով չեն գալիս, այլ տուն են գալիս: Սփյուռքում ապրող բոլոր գրողները, ընդհանրապես, բոլոր հայերը տուն չունեն, իրենց այսօրվա ունեցած պալատները վաղը տեղացիների կողմից կարող են գրավվել: Տունը Հայաստանի մեջ կըլլա, սփյուռքին մեջ ապրողները բնակարան ունեն եւ ոչ թե տուն», - շեշտեց անվանի գրողը:
Հիշեցնենք, որ Հալեպ քաղաքում ծնված Թ. Թորանյանը լույս է ընծայել «Աստղերու ճամբան» (1960), «Կանաչ տառեր» (1965), «Անտալուզեան երգեր» (1979), «Կարօտի ճամբաներով» (1990), «Մեծ հորս պատմած հեքիաթները» (1992), «Թող Հայաստանը խօսի» (1998), «Կեանքի կեռմաններով» (1999) գրքերը: Հեղինակ է նաեւ «Վավա եւ Սարգիս Խաչատրեան» (1983), «Ժամանակի վկան եւ ապագայի դեսպանը» (1990), «Անդրանիկ Ծառուկեան արձակագիրն ու բանաստեղծը» (2000), «Ամբողջական գրագէտը. Ռոպէր Հատտէճեան» (2002), «Ձրոյցներ Կարպիս Սուրէնեանի հետ» (2003), «Սիմոն Սիմոնեան երեւոյթը» (2004) մենագրությունների: 2012 թվականին արժանացել է «Մովսես Խորենացի» մեդալի:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
https://iravunk.com/sim/?p=162363&l=am/