ՔԵՌՈՒՑ ՏՈՒՆ ՊՈԿԵԼԸ «ՔՅԱՐ» ՉԷ` ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ Է

Արխիվ 12-16

ՔԵՌՈՒՑ ՏՈՒՆ ՊՈԿԵԼԸ «ՔՅԱՐ» ՉԷ` ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ Է

 

Իրավունք ունի՞ արդյոք 80-ամյա տղամարդը հանգրվան գտնել հայրենիքում` օտարության մեջ իր քրտինքով վաստակած գումարով գնված տանը:
Որքան էլ տարօրինակ թվա, սակայն այդ հարցի պատասխանը միանշանակ չէ, քանի որ արդարությունն ու արդարադատությունը, ցավոք, հաճախ հոմանիշներ չեն…

 

 

«ԾՆՈՂՆԵՐԻՆ» ՎՏԱՐԵԼՈ՞Ւ ԵՆ ՈՐԴՈՒ ՏՆԻՑ

Այս լուսանկարում ծերունի Ամրբեկ Չոգունյանի` գյուղական չափանիշներով միջին շքեղության տան ննջասենյակներից մեկն է: Պատին` մահճակալի գլխավերեւում, Ամրբեկի` տասնյակ տարիների առաջվա լուսանկարն է: Դրանից ձախ` Ամրբեկի հանգուցյալ ծնողներն են. դարավոր հնությամբ ու անջնջելի հիշողություններով ջերմացնող լուսանկար: Ամրբեկը ընտանիքի 7 երեխաներից մեկն էր: Հայրը զոհվել էր 1941-ին, եւ Ամրբեկը, նրա եղբայրն ու քույրերից Գոհարիկը իրենց մանկությունն անցկացրել էին մանկատանը: Պատանի Ամրբեկը զորակոչվել էր ժամկետային ծառայության: Զորացրվելուց հետո բնակություն էր հաստատել Ղազախստանում, հետո` մշտապես Ռուսաստանում: 75 տարեկան հասակում Ամրբեկը որոշել էր վերադառնալ հայրենիք, եւ այդ նպատակով Եղվարդի Արայի թաղամասում վաճառքի հանված տուն էր գտել, «բեհ» էր վճարել շուրջ 30.000 դոլար (տունը վաճառվում էր շուրջ 40.000 դոլարով) ու մինչեւ առքուվաճառքի գործարքը ձեւակերպելը մեկնել էր Ռուսաստան` չավարտած գործերն ավարտելու համար: Ռուսաստանից իր քրոջ` Գոհարիկի որդուն` Երջանիկին ուղարկել էր մնացած 10.000 դոլարը, ու Երջանիկը տունը ձեւակերպել էր… իր որդու` Գոհարիկի թոռան անվամբ:

«ՔԵԶ ՏՈՒՆ ՏՎՈՂ ՉԿԱ, ՔԵՌԻ...»

Լուսանկարում պատկերված տանը Ամրբեկն ապրում է 2012 թվականից: Բնակվելու պահից խնդրել էր, որ տունն անվանափոխվի իր անվամբ…
Վատ տուն չէ` բաղով-բախչով: Լավ էլ կահավորված է ու գնելուց հետո էլ բավականին բարեկարգված` Ամրբեկի գումարներով ու ձեռքերով: Բայց արի ու տես, որ Երջանիկն ու նրա որդին` Հայկը չեն ցանկանում այդ տունը տալ իրական տիրոջը: Ասում են. «Անասուն ենք վաճառել, մեր փողերով գնել ենք տունը, իսկ քեռուն լավություն ենք արել` թողել ենք մեր տանը ապրի…»:
Ամրբեկի ծնողները պատին կախված նկարից արդեն 3 տարի լուռ հետեւում են, թե ինչպես են իրենց դուստրը` Գոհարիկը, իրենց թոռն ու ծոռը դատարանների միջոցով փորձում Ամրբեկի տանից դուրս շպրտել Ամրբեկին, իրենց նկարներն ու դրա հետ միասին տոհմային պատիվն ու բարոյականությունը…

«ՉԵԶՈՔ» ԴԱՏԱՐԱՆՆԵՐԸ

Ամրբեկը փորձել էր պաշտպանել իր իրավունքը դատարանի միջոցով: Նա խնդրել էր, որ տան առքուվաճառքի գործարքը ճանաչվի շինծու ու վերացվի Հայկի անվամբ կատարված պետական գրանցումը: Հակահարվածը շեշտակի էր. Հայկը հակընդդեմ հայցով պահանջել էր դատարանից վտարել Ամրբեկին «իր» տնից:  Առաջին անգամ գործը քննելով` դատարանը բավարարել էր Ամրբեկի հայցը եւ մերժել էր հակընդդեմը: Սակայն վերադասը բեկանել էր այդ վճիռը, իսկ նոր քննությամբ կայացվել էր լրիվ հակառակ վճիռը... «գործարքը շինծու համարելու համար հիմքեր չկան, հետեւաբար` Ամրբեկին պետք է վտարել տնից»:
Զարմանալին, ըստ հոդվածի հեղինակի, այն է, որ դատարանի` «հիմքեր չկան» ձեւակերպումը չէր նշանակում, թե Ամրբեկի այն փաստարկները, որ տունը գնվել է իր գումարով, որ տունը վաճառողի հետ պայմանավորվել էր ինքը` Ամրբեկը, որ տունը գնողը Ամրբեկն է, որ Ամրբեկը այդ տունը գնում է իր համար, որ իր քրոջ` Գոհարիկի տղա Երջանիկը առքուվաճառքի գործին մասնակցել էր բացառապես որպես` վաճառողի ու գնորդի (իր քեռու) միջեւ կապ պահպանող, որ տունը պետք է ձեւակերպվեր Ամրբեկի անվամբ, որ...
Ամրբեկի այդ ապացույցները չէին հերքվել դատարանի կողմից. դատարանը ընդամենը համարել էր, որ դրանք ոչ մի կերպ չեն առնչվում Ամրբեկի կողմից ներկայացված հայցապահանջին:
Ինչո՞ւ…

ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ... ԱՄՐԲԵԿԸ

Անձն ինքը պետք է պաշտպանի իր շահերը, իսկ պետությունը պետք է պաշտպանի` օրինական իր շահերը պաշտպանող անձին:
Ցավոք, վերը նշված եզրույթներից շատ հաճախ բխում է, որ այն քաղաքացին, ով բավարար իրավաբանական գիտելիքներ չունի, պաշտպանված չէ պետության կողմից: Ինձ կառարկեն` ասելով, թե դրա համար կան փաստաբաններ:
Իհարկե կան, բայց բոլո՞ր քաղաքացիները հնարավորություն ունեն փաստաբան վարձելու: Գործի երկրորդ քննության ժամանակ Ամրբեկի թափը չբավականացրեց փաստաբան վարձելու: Չեմ ասի, թե կարիքն էլ չկար, քանի որ, ըստ Ամրբեկի (եւ ըստ իս)` Ամրբեկի ապացույցները քար էլ կծակեին: Սակայն դա էլ թողնենք մի կողմ եւ հարցադրենք հետեւյալը. դատական ու իրավապահ մարմինները պե՞տք է պաշտպանեն իր քաղաքացուն հանցավոր անձանց ոտնձգություններից, թե` ոչ:
Կարծում եմ` պետք է պաշտպանեն:
Ամրբեկը, ցավոք, պաշտպանված չի եղել: Նրան չեն պաշտպանել անգամ այն ոստիկանները, որոնք պաշտոնապես արձանագրել էին, որ Երջանիկը ստել էր ե՛ւ իրենց, ե՛ւ դատարանում: Այդ արձանագրությունից հետեւել է (պետք է հետեւի), որ դատարանում սուտ ցուցմունք (բացատրություն) էր տվել նաեւ պատասխանող կողմի փաստաբանը:
…Ներկայումս գործը գտնվում է Վճռաբեկ դատարանում: Նրա որոշումը գուշակել չեմ կարող. արդարությունն ու արդարադատությունը հոմանիշներ չեն: Մեկ բանում, սակայն, համոզված եմ. շուտ, թե ուշ, միգուցե մեկ այլ հայցով, որով Ամրբեկի ապացույցները կդառնան վերաբերելի, ոչ միայն կհաղթի արդարությունը, այլեւ արժանի պատիժներ կկրեն իրենց կեղծիքներով արդարադատությունն ու բարոյականությունը ապականող «բարեկամ-ազգականները»:

Ա. ԱԲԳԱՐՅԱՆ

https://iravunk.com/sim/?p=162360&l=am/
Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը Սվինների վրա հիմնված ոստիկանապետությունը շուտով փլվելու է ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան