ՊԱՏՐԱ՞ՍՏ Է ՕԵԿ-Ը ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑԵԼ ՀԱԿ-Ի ՀԵՏ
Արխիվ 12-16
ՊԱՏՐԱ՞ՍՏ Է ՕԵԿ-Ը ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑԵԼ ՀԱԿ-Ի ՀԵՏ
ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում ասել էր, որ կարելի է մտածել ՕԵԿ-ի հետ համագործակցության մասին սահմանադրական բարեփոխումների համատեքստում: <Իրավունք>-ը ՕԵԿ խմբակցության քարտուղար Մհեր Շահգելդյանից պարզեց՝ համագործակցություն ՀԱԿ-ի հետ, հնարավո՞ր է: Հիմա մեզ մոտ նման հարց չի քննարկվել: Բայց հանձնաժողովներում օրենքը պահպանելու համար պատրաստ ենք համագործակցել բոլոր այն քաղաքական ուժերի հետ, որոնք պատրաստ են արդարությունն ու օրենքը պահել:
ՀԱԿ-ն ու ՕԵԿ-ը դեմ են նոր սահմանադրությանը, երկուսն էլ ասում են՝ ոչ: «Հասկանում եմ, բայց ուղղակի նման առաջարկ չի եղել: Մենք գնում ենք մեր ճանապարհով, նրանք՝ իրենց»,-ասաց Մհեր Շահգելդյանը:
ՀԱԿ-ը, ի դեմս Լեւոն Տեր-Պետրոսյանի, տարիներ շարունակ քննադատել է ՕԵԿ-ին, եւ հակառակը, երբ վերջինս ՀՀԿ-ի հետ կոալիցիա էր կազմել: Հիմա ՀԱԿ խմբակցության ղեկավարը համագործակցության առաջարկ է անում ՕԵԿ-ին: Զարմանալի չէ՞ սա ՕԵԿ-ական պատգամավորի համար: «Դա գուցե, իրենց հարցրենք: Խոսքը սահմանադրական բարեփոխումների մասին է, իրենք իրենց ոճով են աշխատում, մենք՝ մեր»,- եզրափակեց օրենդիրի ներկայացուցիչը:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ
https://iravunk.com/sim/?p=162359&l=am/