ԱՃԵՄՅԱՆՑԻՆԵՐԸ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ԵՆ ՀՈԲԵԼՅԱՆԻ

Արխիվ 12-16

ԱՃԵՄՅԱՆՑԻՆԵՐԸ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ԵՆ ՀՈԲԵԼՅԱՆԻ (+Տեսանյութ)


Թատերասեր Գյումրու միակ թատրոնում արդեն մի քանի ամիս է, ինչ աշխատանքային գործընթացը սովորականից ավելի բուռն է, տրամադրությունը՝ տոնական. աճեմյանցիները պատրաստվում են տոնել հայկական հնագույն թատրոններից մեկի դարուկեսյա հոբելյանը: Այդ մասին «Իրավունքը» տեղեկացավ թատրոնից:

Նոյեմբերի 29-ին աճեմյանական բեմում  հոբելյանական «Դատավարություն» է լինելու, վկաների դերում՝ հայ բեմի մեծանուն արտիստներն ու բոլոր նրանք, ովքեր իրենց մասնագիտական կենսագրությամբ ու ստեղծագործական աշխատանքով կապված են Գյումրու դրամատիկականին: Հոբելյանական երեկոյի ընթացքում Վ. Աճեմյանի անվան թատրոնի արտիստների հետ մեկ բեմում կլինի Գյումրու ժողովրդական գործիքների պետական նվագախումբը, Գյումրու պետական սիմֆոնիկ նվագախումը, «Բամբիռ» ֆոլկ- ռոք խումբն ու Վանաձորի «Հորովել»  երգի-պարի անսամբլը:

Նույն օրը, նախքան տոնական երեկոն, հյուրերը կկտրեն նաեւ Մհեր Մկրտչյանի անվան փոքր բեմի կարմիր ժապավենը. 70 հանդիսականի համար նախատեսված դահլիճ ունենալու գաղափարը տարիների պատմություն ունի, այն թղթից գործի է վերածվել 150-ամյակի հոբելյանական միջոցառումների շրջանակում:

«Թատրոնը՝ ժամանակի ափի մեջ». թատրոնի ճեմասրահում այս խորագրով լուսանկարների եւ ներկայացումների մանրակերտերի ցուցահանդեսն էլ կպատմի 150-ամյա թատրոնի դիտարժան ներկայացումների  մասին:

«Դար ու կես եւ 60 րոպե». այսպես է վերնագրված արդեն թատրոնի ողջ պատմությունն ամփոփող փաստավավերագրական ֆիլմը: Այն 150-ամյա թատրոնի անցած ուղու մասին է: Արխիվային նյութեր, մասնագիտական գրականություն, ժամանակի մամուլ, թատրոնի մարդկանց հուշեր ու պատառիկներ՝ անցած տարիների բեմական կյանքից. Ֆիլմի սցենարը կազմվել է այս հիմքերով, նկարահնումներն իրականացվել են հանրապետության տարբեր քաղաքներում, հարցազրույցներում թատերական գործիչներ են, ռեժիսորներ ու դերասաններ, ովքեր աշխատել ու ստեղծագործել են աճեմյանական թատրոնում:

Ֆիլմի հեղինակները փաստում են՝  թատրոնի դարուկեսը 60 րոպեում պատմող  ֆիլմն անհրաժեշտություն լինելուց բացի նաեւ նվեր է թատրոնին. մինչ այժմ, թատրոնի ողջ տարեգրությունն ամփոփող ֆիլմ չի ստեղծվել:

Ֆիլմի ստեղծմանը մասնակցել են ՀՀ ժողովրդական արտիստ, պրոֆեսոր Նիկոլայ Ծատուրյանը, ՀՀ ժողովրդական արտիստ, պետական մրցանակի դափնեկիր Ալբերտ Մկրտչյանը, ՀՀ ժողովրդական արտիստ Երվանդ Ղազանչյանը, Արթուր Սահակյանը, ՀԹԳՄ նախագահ Հակոբ Ղազանչյանը, Բաբկեն Չոբանյանն ու Գյումրու դրամատիկականի արտիստական ողջ կազմը:

Հոբելյանական միջոցառումների շրջանակում Գյումրու դրամատիկականում կազմվել եւ հրատարակության է հանձնվել նաեւ թատրոնի տարեգրությունն ամփոփող գրքույկ, որի էջերում հնագույն թատրոնն է՝ ստեղծման օրից մինչեւ այսօր:

Նշենք նաեւ, որ հոբելյանական միջոցառումներն անցկացվում են ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ:


 

Վ. ՄՈՒՐԱԴՅԱՆ

https://iravunk.com/sim/?p=162357&l=am/
Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը Սվինների վրա հիմնված ոստիկանապետությունը շուտով փլվելու է ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան