ՍՏԵՓԱՆ ՄԱՐԳԱՐՅԱՆԸ ՀԱՋՈՐԴ ԽՈՐՀՐԴԱՐԱՆՈՒՄ ՉԻ՞ ԼԻՆԻ
Արխիվ 12-16
ՍՏԵՓԱՆ ՄԱՐԳԱՐՅԱՆԸ ՀԱՋՈՐԴ ԽՈՐՀՐԴԱՐԱՆՈՒՄ ՉԻ՞
ԼԻՆԻ
Վերջին շրջանում լուրեր են շրջանառվում ԲՀԿ նախկին նախագահ Գագիկ Ծառուկյանի վերադարձի ու նորից ԲՀԿ առաջնորդ դառնալու մասին: «Իրավունք»-ը ԲՀԿ խմբակցության պատգամավոր, Ստեփան Մարգարյանից, ում համարում են «քոչարյանական կադր», պարզեց` կցանկանա՞ Ծառուկյանին տեսնել ԲՀԿ-ի առաջնորդի դերում: «Ես կուսակցության անդամ չեմ, դա ինձ չի վերաբերում»,- ասաց պատգամավորը:
Սահմանադրական բարեփոխումների քարոզարշավում պատգամավորի պասիվությունը, ըստ նրա, շատ հարաբերական է: Ստեփան Մարգարյանը հիշեցրեց` «ոչ» է ասում սահմանադրական բարեփոխումներին:
Ինչ վերաբերում է նոր սահմանադրության քարոզչական գործընթացներին ներգրավվելուն, ԲՀԿ պատգամավորի խոսքով` իր ընտրողները լսել են իր խոսքը, հետեւաբար այն, ինչ ասել է, բավարար է:
Չնայած ԲՀԿ-ն կողմ է սահմանադրական բարեփոխումներին, մինչդեռ երեք պատգանավոր` այդ թվում նաեւ Ստեփան Մարգարյանը, դեմ արտահայտվեցին կուսակցության դիրքորոշմանը: Կուսակցության պատժիչ քայլը չուշացավ` Ստեփան Մարգարյանը, ետ կանչվեց միջազգային պատվիրակությունից: Կլինի՞ հաջորդ խորհրդարանում ԲՀԿ-ի ցուցակով Մարգարյանը. «Կապրենք, կտեսնենք»,- հակիրճ պատասխանեց օրենսդիրի ներկայացուցիչը ըստ էության ոչ հերքելով, ոչ հաստատելով այն:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ