ՄԱՆՎԵԼ ԲԱԴԵՅԱՆ. «ՀԵՌԱԽՈՍ ԲԱԺԱՆԵԼՆ ՈՒ ՔՎԵԱԽՑԻԿՈՒՄ ՆԿԱՐԱՀԱՆԵԼԸ ՔՐԵԱԿԱ
Արխիվ 12-16
ՄԱՆՎԵԼ ԲԱԴԵՅԱՆ. «ՀԵՌԱԽՈՍ ԲԱԺԱՆԵԼՆ ՈՒ
ՔՎԵԱԽՑԻԿՈՒՄ ՆԿԱՐԱՀԱՆԵԼԸ ՔՐԵԱԿԱՆ ԱՐԱՐՔ Է»
ՀՀԿ-ական Մանվել Բադեյանն «Իրավունք»-ի հետ զրույցում խոսելով նոր սահմանադրության նախագծի մասին, ասաց, որ իր քաղաքացիների հետ հանդիպումները ցույց են տվել` մարդիկ փոփոխություններ են ցանկանում: Բոլորի համար ակնհայտ է, որ այսպես եթե շարունակվի, հաջող վախճանի չի բերի: «Երկրի տնտեսական վիճակը ծանրանում է, կառավարման մեխանիզմի թերությունները բացահայտվում են»,- ասաց օրենսդիր մարմնի անդամը:
Նրա խոսքով` սահմանադրական փոփոխությունները պահանջված են մինչդեռ այլ հարց է, որ սահմանադրական փոփոխությունները լավ բանի չեն հանգեցնելու:
Մանվել Բադեյանը պատգամավոր է դարձել մեծամասնական ընտրակարգով, սակայն չի մտահոգվում, որ միայն համամասնական ընտրակարգն է գործելու խորհրդարանական կառավարման մոդելի անցնելու դեպքում:
«Այսինքն` պատգամավոր կդառնաք համամասնական ցուցակով»,- հստակեցրինք պատգամավորից:
«Շատ հնարավոր է, շատ հնարավոր է` ոչ: Դա յոթերորդական հարց է»,- պատասխանեց քաղաքական գործիչը:
ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը հայտարարել էր` իշխանությունը քաղաքացիներին հեռախոսներ են բաժանելու, որպեսզի նրանք քվեախցիկում լուսանկարեն քվեաթերթիկը, որտեղ գրված է`«այո» են քվեարկելու սահմանադրական բարեփոխումներին: «Եթե նա ապացուցի, դա քրեական արարք է: Քրեական հետապնդման պետք է ենթարկվեն մարդիկ, որոնց հեռախոս են բաժանում եւ նկարում, բերում ցույց են տալիս: Այս հայտարարությամբ պետք է իրավապահները զբաղվեն, ես չեմ կարող ենթադրություններ մեկմաբանել»,- եզրափակեց ՀՀԿ պատգամավորը:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ
https://iravunk.com/sim/?p=162354&l=am/