Փարիզի արվարձանում իրեն պայթեցրած աղջիկը ահաբեկչության պատվիրատուի զարմուհին էր
Արխիվ 12-16
Փարիզի արվարձանում իրեն պայթեցրած աղջիկը ահաբեկչության պատվիրատուի զարմուհին էր
Փարիզի Սեն Դենի արվարձանում ոստիկանական գործողությունների ժամանակ իրենց պայթեցրած Հասնա Աիթբուլահսենը ահաբեկչությունների ենթադրյալ պատվիրատու Աբդելհամիդ Աբաուդի զարմուհին էր։ Աղջիկը զբաղվում էր թմրանյութերի վաճառքով եւ նախկինում հայտնվել էր ոստիկանների ուշադրության կենտրոնում։ Հայտնի է, որ Աբդուլհամիդը որոշ ժամանակ ապրել է նրա տանը։ Աղջկա հեռախոսազրույցները գաղտնալսելու արդյունքում ոստիկանները կարողացել են գտնել ահաբեկիչների թաքնվելու վայրը եւ գրոհել այդ բնակարանը, փոխանցում է DH բերլգիական պարբերականը։