Նախագահական ընտրություններ անցկացնելու համար պետք է բոլոր սիրիացիների համաձայնությունը. Ասադ
Արխիվ 12-16
Նախագահական ընտրություններ անցկացնելու համար պետք է բոլոր սիրիացիների համաձայնությունը. Ասադ
Սիրիայում նախագահական ընտրությունների անցկացման ճանապարհին «չկան ոչ մի կարմիր գծեր, եթե այդ հարցը դրվի հենց սիրիացիների հետ երկխոսության ընթացքում»: Իտալական հեռուստատեսությանը տված հարցազրույցում նման տեսակետ է հայտնել Սիրիայի նախագահ Բաշար Ասադը: Նրա խոսքով, նման ընտրությունների կազմակերպման պայմանը «բոլոր սիրաիցիների միջեւ համաձայնություն է»:
Միաժամանակ Ասադն ընդգծել է, որ «միայն սիրիացներն իրավունք ունեն նախագահի թեկնածու ընտրել, որին վստահում են»: «Այդ պաշտոնը կզբաղեցնի նա, ում նրանք վստահում են»,-ասել է Ասադը:
Նա նշել է, որ «Սիրիայում քաղաքական կարգավորման գործընթացի գլխավոր խոչընդոտը ահաբեկիչներն են»: «Անլուրջ է ինչ-որ ժամանակային շրջանակներ սահմանել քաղաքական գործընթացի համար՝ ահաբեկիչներին պարտության մատնելուց առաջ»,-ասել է Սիրիայի նախագահը, հաղորդում է Սիրիայի պետական տեղեկատվական ՍԱՆԱ գործակալությունը: