ՍԿԱՆԴԱԼ G 20 ԳԱԳԱԹՆԱԺՈՂՈՎԻ ԺԱՄԱՆԱԿ. «ՈՉԽԱՐ Ա ԿՈՐԵԼ, ՉԵՔ ՏԵՍԵ՞Լ»
Արխիվ 12-16
ՍԿԱՆԴԱԼ G 20 ԳԱԳԱԹՆԱԺՈՂՈՎԻ ԺԱՄԱՆԱԿ. «ՈՉԽԱՐ Ա ԿՈՐԵԼ, ՉԵՔ ՏԵՍԵ՞Լ»
Օրերս Թուրքիայում (Անթալիա) կայացած G 20 (Մեծ քսանյակ) գագաթնաժողովի ժամանակ խայտառակ մի պատմություն է տեղի ունեցել: Պարզվում է` կրեմլյան պատվիրակության ճամպրուկների մի մասը G 20-ից «մեկնել» է անհայտ ուղղությամբ: Իսկ այս անհաջողության պատճառը եղել է այն, որ ռուսական եւ ադրբեջանական պատվիրակությունները, որոնք ուղեկցում էին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին տեղավորվել էին նույն հյուրանոցում, ինչի մասին նշում են ռուսական լրատվամիջոցները: Արդյունքում, երբ կրեմլյան լրատվամիջոցների խումբը եկել է այդ նույն «Макс Рояль» հյուրանոց, որտեղ պետք է տեղի ունենային ՌԴ նախագահի եւ Իտալիայի ու Մեծ Բրիտանիայի վարչապետների հետ բանակցությունները, բերել էին իրենց հետ սեփական ճամպրուկները, քանի հանդիպումից հետո նախատեսվում էր Վ. Պուտինի
մամուլի ասուլիսը, որից հետո նրանք պետք է վերադառնային Մոսկվա: Բնականաբար, ԶԼՄ-ների ներկայացուցիչներին խնդրել են ճամպրուկները թողնել նախասրահում: Բայց, արի ու տես, որ այն ժամանակ, երբ լրագրողներն արդեն պետք է վերադառնային, այլեւս ճամպրուկներն իրենց տեղում չէին: Հյուրանոցի աշխատակիցներին հարցուփորձ անելուց հետո, պարզվել է, որ ճամպրուկներն ավելի վաղ, ամենայն հավանականությամբ, մեկնել են Իլհամ Ալիեւի պատվիրակության հետ: Մինչ ռուսական պատվիրակությունը հույսեր էր փափագում, որ իրենց ճամպրուկների վերջին հանգրվանը կլինի գոնե Բաքուն, որտեղից դրանք հետ կվերադարձվեն, ադրբեջանական կողմից հայտարարում են, թե Ադրբեջանի նախագահը այնտեղից մեկնել է Փարիզ… Այստեղ ամենազավեշտալին թերեւս այն է, թե ադրբեջանական անվտանգության ծառայությունն, ինչպե՞ս է անհայտ ուղեբեռը առել ու թռել ինքնաթիռով: Ինչեւէ, ճիշտ տեղին է հիշել հայկական ֆիլմերից «Մենք ենք, մեր սարերն» ու ասել. «Ոչխար ա կորել, չե՞ք տեսել»:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
https://iravunk.com/sim/?p=162341&l=am/