ԲԱԶՄԱՍԵՐ ԱՌԱՔԵԼՅԱՆԸ ԿԳՆԱ՞ «ԼՈՒՍԱՎՈՐ ՀԱՅԱՍՏԱՆ»
Արխիվ 12-16
ԲԱԶՄԱՍԵՐ ԱՌԱՔԵԼՅԱՆԸ ԿԳՆԱ՞ «ԼՈՒՍԱՎՈՐ ՀԱՅԱՍՏԱՆ»
ԱԺ անկախ պատգամավոր ԷԴՄՈՆ ՄԱՐՈՒՔՅԱՆԸ, կարծես թե, ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թեւան Պողոսյանին չկարողանալով համոզել, որպեսզի միանա իր «Լուսավոր Հայաստան» ընդդիմադիր կուսակցություն ստեղծելու նախաձեռնությանը, սկսել է աշխատել այլ պատգամավորների վրա: Երեկ խորհրդարանական նիստերի դահլիճում «Իրավունքը» ֆիքսեց, թե ինչպես էր Է. Մարուքյանի կողքին հայտնվել ԱԺ պատգամավոր, նախկին ԲՀԿ-ական ԲԱԶՄԱՍԵՐ ԱՌԱՔԵԼՅԱՆԸ, ով բավական երկար ու մտերմիկ զրուցում էր նրա հետ: Ըստ երեւույթին, անկախ պատգամավորը որոշել է «Լուսավոր Հայաստանում» ընդգրկել ոչ միայն առաջադեմ ու գումարներ ներդնող երիտասարդների, այլեւ մարզիկների: Չէ՞ որ «Լուսավոր Հայաստանում» մարդիկ անվանը համահունչ պետք է վարեն առողջ ապրելակերպ:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
https://iravunk.com/sim/?p=162339&l=am/