«ՄԵՐ ԻՐԱՎԻՃԱԿՆ ԱՅՆՊԻՍԻՆ Է, ՈՐ ՉՊԵՏՔ Է ՁՎԻ ՄԵՋ ԻՆՉ-ՈՐ ԲԱՆ ՄԱՆ ԳԱԼ»

Արխիվ 12-16

«ՄԵՐ ԻՐԱՎԻՃԱԿՆ ԱՅՆՊԻՍԻՆ Է, ՈՐ ՉՊԵՏՔ Է ՁՎԻ ՄԵՋ ԻՆՉ-ՈՐ ԲԱՆ ՄԱՆ ԳԱԼ»

 

Սահմանադրական բարեփոխումների հանրաքվեի «Այո»-ի եւ «Ոչ»-ի քարոզարշավը ակտիվորեն տեղափոխվեց մարզեր, եւ խումբ առ խումբ հանդիպումներ են տեղի ունենում տարբեր համայնքներում: Քարոզարշավի այսպիսի ընթացքի մասին "Իրավունքը" պարզեց ԱԺ նախագահ ԳԱԼՈՒՍՏ ՍԱՀԱԿՅԱՆԻ տեսակետը.

– Գործընթացը մի քիչ ծռում են հետեւյալ կերպ, որ պետք է ժողովուրդը կարողանա այդ գիտական փաստաթուղթը, իսկ աշխարհի բոլոր սահմանադրությունները գիտական են, առավոտից իրիկուն կարդա, ինչն իր հիմնական սկզբունքներն ունի: Իսկ այս այցերն ընդամենը ակտիվացնում է  ժողովրդին` ե՛ւ «ոչ» ասողներն են ակտիվանում, ե՛ւ «այո» ասողները: Եվ սա շատ անհրաժեշտ է. նախ` ակտիվանում է ժողովուրդը, հետո` ցանկանում է հասկանալ: Մի քանի օր հետո մեր բուկլետները լույս կտեսնեն, որը մի 15 րոպեի կարդալու նյութ է: Մարդիկ կկարդան եւ կհասկանան, թե բանն ինչումն է:

Ի դեպ, ԱԺ նախագահն անդրադարձավ նաեւ օրերս Ռուսաստանում Արցախի օրերին նվիրված մամուլի ասուլիսի ժամանակ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի այն հայտարարությանը, թե Ստեփանակերտի օդանավակայանը կարող է օգտագործվել Սիրիայում ՌԴ-ի ռազմական ուժերի կողմից իրականացվող հակաահաբեկչական գործողությունների համար.

– Մենք սկսել ենք բոլորի մտքերը չարչրկել, բայց մեր իրավիճակն այնպիսին է, որ չպետք է ձվի մեջ ինչ-որ բան ման գանք, այլ պետք է հասկանանք: Նախ` Բակո Սահակյանը նման հայտարարություն չի արել, այլ ընդամենը խոսել է Արցախի խնդիրների մասին: Իսկ ինչ վերաբերում է ահաբեկչությանը, դրա հիմնական թիրախը հենց Ղարաբաղն է, ուրեմն` չխոսե՞լ Ղարաբաղի մասին: Լրագրողները, որ մեկնաբանում են, թե իբրեւ նա ասել է ռուսական զորքերին պատրաստ է Ստեփանակերտի օդանավակայանը տրամադրել, ասեմ, որ օդանավակայանում այդպիսի ռազմական օդանավերի հարմարություններ էլ չկան, որ այդպես մտածես: Պարզապես, ռուսական միջավայր է եղել, այնտեղ էլ ընդդիմություն կա, եւ փորձել են ինչ-որ մեկնաբանություն քննարկելի դարձնել: Արդյունքում իրենց ադրբեջանամետության գաղափարախոսությունը տեղադրել են Բակո Սահակյանի մեկնաբանության մեջ, մերոնք էլ սկսել են այդ ուղղությամբ գնալ:


ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

https://iravunk.com/sim/?p=162337&l=am/
Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը Սվինների վրա հիմնված ոստիկանապետությունը շուտով փլվելու է ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան