ԱՂԱՍԻ ԱՅՎԱԶՅԱՆԻ ԱՅՐԻՆ ԱՆՀԱՆԳՍՏԱՑԱԾ Է. ԱՐՎԵՍՏԱԳԵՏԻ ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ ՓՏՈՒՄ Է ԱՎՏՈՏՆԱԿՈՒՄ

Արխիվ 12-16

ԱՂԱՍԻ ԱՅՎԱԶՅԱՆԻ ԱՅՐԻՆ ԱՆՀԱՆԳՍՏԱՑԱԾ Է. ԱՐՎԵՍՏԱԳԵՏԻ ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ ՓՏՈՒՄ Է ԱՎՏՈՏՆԱԿՈՒՄ


Այս տարի լրացավ հայ արձակագիր, դրամատուրգ, հրապարակախոս, սցենարիստ, ռեժիսոր, խմբագիր եւ գեղանկարիչ ԱՂԱՍԻ ԱՅՎԱԶՅԱՆԻ 90-ամյակը: Այդ առթիվ երեկ Օքրո Օքրոյանի անվան 3-րդ գրադարանում «Աղասի Այվազյանի ստեղծագործական ժառանգությունը» խորագրով տեղի ունեցավ հանդիպում Այվազյանի կնոջ` տիկին ԳՐԵՏԱ ՎԵՐԴՅԱՆԻ հետ:

«Նրա գրականությունը փիլիսոփայություն է, նա քանդակագործի պես մադուն  տարբեր անկյուններից էր դիտում»,- այսպես որակեց ամուսնուն տիկին Վերդյանն ու հանդիպման ընթացքում խոսեց ոչ միայն Աղասի Այվազյան մարդու, բազմակողմանի արվեստագետի մասին, այլ նաեւ մտաբերեց իրենց առաջին հանդիպումը` այն որակելով որպես ճակատագրի նվեր:

Ա. Այվազյանի այրին անհանգստացած է ամուսնու թողած ժառանգության անօթեւանության համար: Նրա փոխանցմամբ` նկարներն ու գրքերը փտում են ավտոտնակում, որոնք ստիպված է տեղափոխել այնտեղ` տանը ոտք դնելու տեղ չլինելու պատճառով: Իսկ թանգարան հիմնելու հարցը նրա համար դեռեւս անիրական է թվում. «Ոչնչից չեմ դժգոհում, բայց ամեն տեղ գրել եմ, խնդրել, որ երկու փոքրիկ սենյակ տան` գոնե նկարները կախեմ, մի սենյակում էլ` գրադարան ստեղծեմ, գրքերը փտում են ավտոտնակում: Եթե ոչ, պարզ է, որ կբաժանեմ: Աղասին զբաղվում էր պատմությամբ, փիլիսոփայությամբ, հոգեվերլուծությամբ, գրքերի հսկայական հավաքածու ունի: Որտեղ գնայինք, առաջին հերթին ոչ թե շտապում էր թանգարան, այլ` գրախանութ եւ գնում էր ամենահին գրքերը: Հիմա ամեն օր գրախանութներից զանգում են ու ասում` վաճառիր գրքերը: Երբեք այդ գրքերը չեմ վաճառի, այն հրաշալի գրադարան է, չի կարելի մասնատել: Աղասի Այվազյանի ժառանգությունը հասարակությանը փոխանցելու համար ընդամենը 150 քառակուսի մետր տարածք եմ ուզում»:

 

ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ


Հ.Գ. Նյութն ամբողջությամբ կարդացե՛ք  այսօրվա  տպագիր  «Իրավունքում»:

https://iravunk.com/sim/?p=162333&l=am/
Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը Սվինների վրա հիմնված ոստիկանապետությունը շուտով փլվելու է ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան