Ջոնիի տաք ու խենթացնող LA LA LA տեսահոլովակը` շուտով
Արխիվ 12-16
Ջոնիի տաք ու խենթացնող LA LA LA տեսահոլովակը` շուտով
ԱՄՆ-ում գտնվող Ձոնի Կարապետյանը նոր տեսահոլովակով կուրախացնի իր երկրպագուներին եւ շատերին կտրամադրի խենթություններ անելուն: Երգի հեղինակը Ջոնին է, գործիքավորումը կատարել է Արման Հարությունյանը, ռեժիսորն է Գեւորգ Ջուղարյանը:
Ի դեպ, տեսահոլովակում նկարահանվել են հայկական հեռուստաեթերից մեզ հայտնի դեմքեր, իսկ թե ովքեր են նրանք, կբացահայտենք միայն այն ժամանակ, երբ տեսահոլովակը հասանելի կլինի համացանցում: