ՀԱՅԱՍՏԱՆԸ ԵՎ ԼԱՏՎԻԱՆ ԸՆԴԼԱՅՆՈՒՄ ԵՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՈԼՈՐՏՈՒՄ

Արխիվ 12-16

ՀԱՅԱՍՏԱՆԸ ԵՎ ԼԱՏՎԻԱՆ ԸՆԴԼԱՅՆՈՒՄ ԵՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՈԼՈՐՏՈՒՄ


Այսօր «ՀՀ մշակույթի նախարարության եւ Լատվիայի Հանրապետության մշակույթի նախարարության միջեւ ստորագրվեց 2015-2018 թթ. համագործակցության մասին» ծրագիր: Որը ստորագրեցին ՀՀ մշակույթի նախարար ՀԱՍՄԻԿ ՊՈՂՈՍՅԱՆԸ եւ ՀՀ-ում Լատվիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան ԷԼԻՏԱ ԳԱՎԵԼԵՆ:

ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի խոսքով`ստորագրված փաստաթուղթը հնարավորություն կտա հայկական մշակույթով հանդես գալ Լատվիայում եւ հակառակը.«Պայմանագրով նախատեսված է համագործակցություն մշակութային մի շարք ոլորտներում, խոսքը նաեւ կինոյի, թատրոնի եւ գրահարատարակչության մասին է: Հատուկ ուշադրություն է դարձված պատմամշակութային ժառանգության պահպանության խնդիրներին: Վերջին տարիներին մենք Լատվիայի հետ ակտիվ համագործակցում ենք գրականության եւ թատերական ոլորտներում»,-նշեց մշակույթի նախարարը:

Լատվիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Էլիտան Գավելեն կարեւորելով փաստաթղթի ստորագրումը ընդգծեց.«Հատկանշական է, որ այս փաստաթուղթը ստորագրվեց մեր ազգային տոնի օրը: Այն մեզ հնարավորություն կտա մշակութային ավելի սերտ համագործակցության: Մշակույթն այն կաեւոր եւ արժեքավոր տարրն է, որը պետք է պահպանվի»:

Ստորագրված ծրագրի համաձայն Հայաստանը եւ Լատվիան կաջակցեն միմյանց պետություններում մշակութային օրերի կազմակերպմանը, երկու երկրներում կազմակերպվող միջազգային փառատոններին, մրցույթներին, ցուցահանդեսներին իրենց երկրների ներկայացուցիչների մասնակցությանը:

Կողմերը կնպաստեն նաեւ գրական, թարգմանական եւ գրահրատարակչական գործունեության բնագավառում ուղիղ կապերի հաստատմանը, կխրախուսեն փոխադարձ մասնակցությունը գրականությանը եւ գրահրատարակչությանը նվիրված միջազգային միջոցառումներին, այդ թվում`գրքի տոնավաճառներին:

Գրադարաննների եւ թանգարանների ոլորտում կաջակցեն մասնագետների, ուսանողների եւ փորձագետների փոխայցելություններին, սեմինարների, կոնֆերանսների կազմակերպմանը, ինչպես նաեւ գրքերի եւ պարբերականների փախանակմանը:


ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

https://iravunk.com/sim/?p=162327&l=am/
Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը Սվինների վրա հիմնված ոստիկանապետությունը շուտով փլվելու է ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան