ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏԻ ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆԸ ԿՕԳՏԱԳՈՐԾՎԻ՞ ԱՀԱԲԵԿԻՉՆԵՐԻ ԴԵՄ

Արխիվ 12-16

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏԻ ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆԸ ԿՕԳՏԱԳՈՐԾՎԻ՞ ԱՀԱԲԵԿԻՉՆԵՐԻ ԴԵՄ

 

Քաղաքական դաշտում շաբաթվա ամենաքննարկվող ու լայն արձագանք գտած թեման շարունակում է մնալ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանին վերագրվող հայտարարությունը, որ Ստեփանակերտի օդանավակայանը կարող է օգտագործվել Սիրիայում ՌԴ-ի ռազմական ուժերի կողմից իրականացվող հակաահաբեկչական գործողությունների համար: Այս թեման էլ ավելի մեծ թափ առաը փարիզյան վերջին ահաբեկչություննից հետո, առավել եւս, որ ՌԴ-ն հայտարարեց Սիրիայում իր գործողությունների էլ ավելի ակտիվացման մասին: Ուրեմն՝ կարո՞ղ է ղարաբաղյան օդանավակայանի կարիքն էլ զգացվել. հաիցի պատասխանը «Իրավունքը» փորձեց ստանալ ընդդիմադիր խորհրդարանականներից:

 

«ԱՐՑԱԽԻ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՇԱՏ ԿԱՐԵՎՈՐ ՀԱՐՑ ԵՆ ԴՐԵԼ ԲՈԼՈՐԻ ԱՌԱՋ»


Ըստ ԱԺ Պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի անդամ, «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր ԹԵՎԱՆ ՊՈՂՈՍՅԱՆԻ՝ այստեղ կա երկու խնդիր. «Առաջինն այն է, որ բոլորը հասկանան` Ստեփանակերտի օդանավակայանը կառուցված է եղել, վերանորոգվել է ու պատրաստվել է շահագործման` մեր հումանիտար խնդիրները լուծելու համար: Ու 3-4 տարի առաջ, երբ ներդրումներ էին կատարվում, ու օդանավակայանը սարքվում էր, չէինք մտածում, որ երեք տարի հետո Սիրիայում այսպիսի իրավիճակ է լինելու, կամ Ֆրանսիայում ահաբեկչական գործողություններ են տեղի ունենալու: Իսկ ահա աշխարհում ահաբեկչության դեմ պայքարի խնդրով ԼՂՀ իշխանությունները պատրաստ են բանակցել եւ քննարկել այդ հարցը: Թե ինչ կլինի բանակցությունների արդյունքը, դժվար է ասել, բայց մարդիկ փորձում են ազնիվ իրենց տեսակետը հայտնել: Անշուշտ՝ կարող է տարբեր երկրներ տարբեր շահեր ունենան, բայց մենք էլ մեր շահերն ունենք: Իսկ մեր շահերի համաձայն՝ հումանիտար իմաստով է օգտագործվելու օդանավակայանը, եւ այսօր պետք է ասել` հնարավորություն տվեք, օգնեք մենք մեր խնդիրները լուծենք: Եթե դրանից հետո կգան երկրորդ խնդիր-շահերը, կարող ենք բանակցել դրա շուրջ: Ի վերջո, Արցախն այսօր էլ մասնակցում է ահաբեկչության դեմ պայքարին: Առաջին գծում կանգնած ԼՂՀ Պաշտպանության բանակն այսօր էլ ամեն ինչ անում է, որ թույլ չտա, որպեսզի տարածաշրջանում պատերազմ լինի, զարգանա ահաբեկչությունը: Հետեւաբար, այս հարցում նա իր ներդրումն արդեն իսկ ունի»:
ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ, ԱԺ ՕԵԿ խմբակցության պատգամավոր ՄՀԵՐ ՇԱՀԳԵԼԴՅԱՆԻ կարծիքով` թեմայի վերաբերյալ սխալ են մամուլում տարածված այն լուրերը, թե Ստեփանակերտի օդանավակայանը տրամադրելու մասին որեւէ խոսք է հնչել. «ԼՂՀ նախագահի ե՛ւ խոսնակի մեկնաբանություններում, ե՛ւ ԼՂՀ պաշտոնական կայքում նման մոտեցում չկա: Հայտարարությունը բացառապես այն մասին էր, որ պետք է համատեղել ուժերը` ահաբեկչության դեմ պայքարելու համար: Եվ, բնականաբար, կարծում եմ, որ սա ընդհանրապես բոլորի համար խիստ կարեւոր խնդիր է: Մեզ համար առավել քան կարեւոր է, թե ինչպիսին է իրավիճակը Մերձավոր Արեւելքում, հատկապես՝ Սիրիայում, որտեղ տասնյակ հազարավոր հայրենակիցներ ունենք: Այսինքն, եթե խոսքն ահաբեկչության դեմ պայքարին աջակցությանն է վերաբերում, այստեղ պատասխանը միանշանակ է»:


«ԱՐՑԱԽԻ ԼԱՎԱԳՈՒՅՆ ԽԱՂԱՂԱՊԱՀԸ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԲԱՆԱԿՆ Է»


Հարցի վերաբերյալ տարատեսակ վերլուծությունների եւ մեկնաբանությունների հիմքում նաեւ կարծիքներ են հնչել, թե եթե այսօր Ստեփանակերտի օդանավակայնն է տրամադրվում ՌԴ ռազմական ուժերին, վաղը կարող են ռուսական զորքեր տեղակայվել ԼՂՀ-ում: Այս մասին Մ. Շահգելդյանը շեշտեց. «Կոնկրետ ես չեմ տեսել որեւիցե մի պաշտոնական հայտարարություն, որտեղ խոսք լինի օդանավակայանի տրամադրման մասին: Կարծում եմ` դրա կարիքն էլ այդքան չկա, որովհետեւ մենք տեսնում ենք ռուսական զինատեսակների հնարավորությունները, որոնք կարող են նույնիսկ Կասպից ծոցից գործել»:
Իսկ Թ. Պողոսյանը կարծում է, որ այստեղ խնդիրը բոլորովին էլ ռուսական, ամերիկյան կամ այլ տեսակի զորքերի տեղակայման մասին չէ. «ԼՂՀ-ում միշտ էլ եղել են հայկական զորքեր եւ հայկական կողմը պետք է լավ գիտակցի, որ նա պետք է տեր լինի իր երկրին, եւ ինքը պահպանի այն: Իսկ մնացած երկրներն ունեն իրենց շահերը: Ռուսաստանը միգուցե շատ է ցանկանում, որ այստեղ մտնի ու ամեն ինչ գրավի, բայց իր ցանկություններն իր շահերի համար թող մնա, որովհետեւ մենք մեր շահերն ունենք ու դրանցով պետք է առաջնորդվենք: Կարո՞ղ է թողենք`  Թուրքիան էլ գա ու ասի` Հայաստանն էլ, Արցախն էլ ջնջում եմ ու թուրքական զորքեր եմ տեղակայում, կամ Ադրբեջանին թողես` ասում է ոտքերս Սեւանում եմ լվանալու: Այնպես որ, տարբեր երկրներ իրենց շահերից ելնելով՝ իրենց տեսլականներն ունեն, եւ փորձում են իրականացնել այն: Մինչդեռ մեր տեսլականը այս տարածաշրջանում մեր հողերի տերը լինելն է եւ ինքներս մեզ պաշտպանելը: Հետեւաբար, այսօր չունենք խնդիր՝ որեւէ այլ զորքեր բերելու այստեղ, հատկապես Լեռնային Ղարաբաղ: Իսկ Հայաստանը` հայ-թուրքական սահմանի հետ կապված, ունի անվտանգության պայմանագիր Ռուսաստանի հետ, 102-րդ ռազմաբազան տեղակայված է Գյումրիում եւ կատարում է իր ֆունկցիաները: Բայց Արցախի լավագույն խաղաղապահն այսօր Պաշտպանության բանակն է, որը, վստահաբար, պահում է առաջին գիծը»:


«ՄԵՆՔ ՇԱՀԱԳՐԳԻՌ ՉԵՆՔ` ԹԻՐԱԽ ԴԱՌՆԱԼ»


Անդրադառնալով ծավալվող այն տեսակետներին, թե ԼՂՀ նախագահի հայտարարությունը կարող է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ուշադրությունը սեւեռել Հայաստանի եւ ԼՂՀ-ի վրա, ՕԵԿ-ական պատգամավորը հետեւյալ կարծիքը հայտնեց. «Այս ահաբեկչություններն այսօր դարձել են ընդհանուր վտանգ եւ հիմնախնդիր: Ահաբեկիչների ձեռքով զոհվում են ե՛ւ մուսուլմաններ, ե՛ւ քրիստոնյեաներ, ե՛ւ ղպտիներ, ե՛ւ եզդիներ: Ուրեմն պետք է հասկանանք` աշխարհն այսօր այնպիսին է, որանվտանգության ապահովման խնդիրը գերակա եւ առաջնային հարցերից մեկն է: Իհարկե, մենք շահագրգիռ չենքª թիրախ դառնալու համար, բայց դրա հետ միասին պետք է ընդունենք, որ ահաբեկչության դեմ պայքարը բոլոր ժողովուրդներին է վերաբերում` անկախ կրոնական պատկանելությունից: Եվ, վերջիվերջո, մենք այսօր ունենք այդ հարձակումներից զոհված, փախստական դարձած կամ դեռ այնտեղ մնացած հայրենակիցներ»:

Եզրափակելով թեման` պարոն Պողոսյանը շարունակելով Մ. Շահգելդյանի վերջին միտքը` հավելեց. «ԻՊ-ի թիրախներից մեկն էլ հայ համայնքն է, չնպաստե՞նք հայ համայնքի պաշտպանությանը, ինչո՞ւ ենք մենք մոռացել, որ այսպես, թե այնպես Հայաստանն ու հայ ժողովուրդն արդեն թիրախ է: Ե՛վ Սիրիայում ունենք հայ համայնք, ե՛ւ Ֆրանսիայում ունենք: Եվ չոռանանք, որ ղարաբաղյան առաջին գծում ունենք պատերազմ, եւ թշնամին չի նայում` սիրուն ենք, բոյով ենք, կապույտ աչքերով ենք... Կրակում է, եւ ամեն օր էլ զոհեր ենք ունենում: Այնպես որ, պատերազմը գնում է, եւ մենք չենք կարող խուսափել այդ բոլոր խնդիրներից: Պարզապես, ինքներս պետք է նպաստենք` մեր շահերը առաջ տանելու համար` ապահովելով աշխարհի ցանկացած վայրում գտնվող հայի անվտանգությունը»:

 

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

https://iravunk.com/sim/?p=162322&l=am/
Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը Սվինների վրա հիմնված ոստիկանապետությունը շուտով փլվելու է ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան