ԲՀԿ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆ ԱՆՈՒՂՂԵԼԻ Է` ՔՎԵԱՐԿՈՒՄ Է ԲԱՑԱԿԱ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՋ ՓՈԽԱՐԵՆ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Արխիվ 12-16
ԲՀԿ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆ ԱՆՈՒՂՂԵԼԻ Է` ՔՎԵԱՐԿՈՒՄ Է
ԲԱՑԱԿԱ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՋ ՓՈԽԱՐԵՆ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Նախորդ անգամ «Իրավունք»-ն արձանագրել էր, որ ԲՀԿ պատգամավոր Տիգրան Ստեփանյանը քվեարկում է բացակա գործընկերոջ` ԲՀԿ-ական Մելիք Մանուկյանի (շշի Մելո) փոխարեն: Օրեր անց նույն կարգավիճակում էր գտնվում գործարար պատգամավոր Արագած Ախոյանը: Այսօր էլ, երբ քվեարկության դրվեց «Ժառանգության» պատգամավոր Թեւան Պողոսյանի օրինագիծը, որով կրճատվում է կառավարությանը դիմած գրավոր հարցերի թիվը եւ գրավոր հարցը հնչեցնելու տեւողությունը, Ա. Ստեփանյանը հավատարիմ մնալով ավանդույթին դարձյալ քվեարկեց Մելիք Մանուկյանի փոխարեն: Ժողովրդական ասացվածքը տեղին է հիշել` <գայլի գլխին ավետարան ես կարդում, ասում է` ոչխարս փախավ>:
Տեսանյութ.
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ