«ԱՄԲՈՂՋ ԱՇԽԱՐՀԻ ՀԱՅԵՐՆ ԷԼ ԳԻՏԵՆ, ՈՐ ԿԱ ՄԻ ՀԵՆՄԱՆ ԿԵՏ»

Արխիվ 12-16

«ԱՄԲՈՂՋ ԱՇԽԱՐՀԻ ՀԱՅԵՐՆ ԷԼ ԳԻՏԵՆ, ՈՐ ԿԱ ՄԻ ՀԵՆՄԱՆ ԿԵՏ»

 

Աշխարհի ժանտախտ դարձած «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը օրեր առաջ Ֆրանսիայի մայրաքաղաքի տարբեր վայրերում պայթյուններ եւ կրակոցներ արձակեցին, ինչի պատճառով զոհվեցին 150-ից ավելի մարդ, ինչպես նաեւ կան բազմաթիվ վիրավորներ: Տեղի ունեցածի մասին «Իրավունքը» զրուցեց ՀՀ սփյուռքի նախարար ՀՐԱՆՈՒՇ ՀԱԿՈԲՅԱՆԻ հետ, ով նախեւառաջ հաստատեց, որ մի հայուհու դեռեւս շարունակում են փնտրել, չնայած հետագայում տարածվեց այն լուրը, որ մեր հայրենակցուհին, ցավոք, զոհվել է.

 

–Մեզ համար Ֆրանսիան ոչ միայն բարեկամ երկիր է, այլ այնտեղ 600 հազարից ավելի ֆրանսահայեր են ապրում, ու ցանկացած կորուստ պետք է սգալ, պետք է խոնարհվել: Ուզում եմ հավատալ, որ աշխարհի առաջադեմ մարդկությունը կհամախմբվի, որպեսզի այս չարիքին վերջ տա եւ արմատախիլ անի:
– Տիկին նախարար, այս օրերին հանրության լայն շրջանակները Ֆրանսիայում տեղի ունեցած դեպքերը փորձում են համեմատականության մեջ դնել Սիրիայում տարիներ շարունակ տեղի ունեցող իրադրության հետ: Արդյոք այս հարցում տեսնո՞ւմ եք բաժանարար գծեր:
– Չեմ կարծում, մարդկային զոհերն անընդունելի են ամեն տեղ: Կին է, երեխա է, ծեր է, թեկուզ երիտասարդ է, չպետք է զոհվեն, չպետք է անմեղ տեղը արյուն թափվի, եթե կա երկխոսելու, Կլոր սեղանի շուրջ նստելու հնարավորություն: Չէ՞ որ Աստված մեզ ստեղծել է` տալով բանականություն, տվել է լեզու, որպեսզի նստենք եւ լուծումներ գտնենք: Ցանկացած պատերազմ էլ ավարտվում է բանակցություններով, համաձայնագրեր ստորագրելու ճանապարհով, հետեւաբար` ինչքան շուտ համաձայնության գան, այնքան երկիր մոլորակն ավելի կայուն կլինի: Ես այն կարծիքին եմ, որ որտեղ էլ լինի, ինչ ազգության էլ մարդը լինի, չպետք է նրան զրկեն իր ապրելու բնական իրավունքից:
– Ֆրանսիայում տեղի ունեցած ահաբեկչական գործողությունները կարո՞ղ է պատճառ դառնալ, որպեսզի մեր հայրենակիցները սկսեն այնտեղից էլ հայրենիք վերադառնալ:

–Իհարկե, ես չէի ցանկանա, որ բռնության կամ ահաբեկչության հետեւանքով լինի վերադարձը, բայց համոզված եմ` ամբողջ աշխարհի հայերն էլ գիտեն, որ աշխարհում, որտեղ էլ ապրելիս լինեն, կա մի հենման կետ, որն իրենցն է, որտեղ ամեն ինչն է իրենցը, ոչ թե միայն բնակարանն ու ավտոմեքենան: Հետեւաբար, նրանք շատ լավ գիտեն, որ հայրենիքի դռները միշտ բաց են, եւ մենք միշտ սպասում ենք իրենց:
– Եվս մեկ հարց այս ամենից դուրս. հետաքրքիր է Ձեր տեսլականը` սահմանադրական բարեփոխումների հանրաքվեի շուրջ:
– Այս մասին ես գրել եմ եւ դիմել մեր հայրենակիցներին` շեշտելով, որ, ի վերջո, եթե այս փոփոխություններին «այո» է ասում ժողովուրդը,  նշանակում է, որ ապագայում նա ընտրելու է միայն իշխանության օրենսդիր մարմին` խորհրդարան` այն էլ համամասնական ընտրակարգով եւ լայն խորհրդարանական վերահսկողական լիազորություններով: Խորհրդարանը, ընտրելով վարչապետին եւ երկրի նախագահին, կառավարության վրա է դնում երկրի արտաքին եւ ներքին քաղաքականության հետ կապված բոլոր հարցերի լուծման պատասխանատվությունը, ինչն էլ հանգեցնում է երկբեւեռության վերացմանը (գործող Սահմանադրությունում ե՛ւ նախագահը, ե՛ւ կառավարությունն են պատասխանատվություն կրում): Նախագիծը նախատեսում է խորհրդարանի եւ կառավարության միջեւ այնպիսի կառուցակարգեր, որոնք չեն հանգեցնի առճակատման, հակամարտության: Անբավարար աշխատանքի դեպքում, ժողովրդի դժգոհությունների ականջալուր խորհրդարանը, կարող է անվստահություն հայտնել կառավարությանը, ազատվել ցանկացած անկարող եւ ժողովրդի կողմից չընդունվող վարչապետից, հետեւաբար եւ կառավարությունից:
Այս փաստաթղթի կարեւոր առավելություններից եւ ժողովրդավարության խորացմանը նպաստող էական մոտեցումներից մեկն էլ այն է, որ խորհրդարանական ընդդիմությանը վերապահվում են լայն իրավունքներ, տրվում է խորհրդարանի նախագահի տեղակալի պաշտոնը, առանցքային շատ որոշումներ խորհրդարանական մեծամասնությունը ի վիճակի չի լինի կայացնել, եթե չհամագործակցի ընդդիմության հետ եւ այլն: Մեկ այլ կարեւոր հանգամանք. երկրում ներքին կայունության հաստատման, քաղաքական առճակատումներից խուսափելու լավագույն լուծումներից է, երբ խորհրդարանն է ընտրում հանրապետության նախագահին: Նախագահը պետք է լինի անկուսակցական եւ իրականացնի անաչառ իրավարարի` արբիտրի դեր կառավարության եւ խորհրդարանի միջեւ` հետեւելով երկրում Սահմանադրության պահպանմանը: Կուզեի նաեւ տեղեկացնել, որ սահմանադրական փոփոխություններում Սփյուռքին վերաբերող հոդվածը լրամշակվել է եւ ամրագրվել, որ Հայաստանը Սփյուռքի հետ իրականացնում է համակողմանի կապերի զարգացման եւ ամրապնդման, հայապահպանմանն ուղղված քաղաքականություն` նպաստելով հայրենադարձությանը: Այս հոդվածում որդեգրվել է նաեւ պետության մի կարեւոր պարտականություն` նպաստելու այլ պետություններում հայոց լեզվի, հայկական պատմական եւ մշակութային արժեքների պահպանմանը, ինչպես նաեւ հայ կրթական եւ մշակութային կյանքի զարգացմանը... Այնպես որ, սպասենք եւ հուսանք, որ ժողովուրդը ճիշտ կկողմնորոշվի եւ ապագային միտված սահմանադրական բարեփոխումները կընդունի ու կյանքի կկոչի, սահմանադրական շինարարությունը կտա սպասված արդյունքները, եւ բարեփոխված Սահմանադրությունը կդառնա գործող իրողություն:

 

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

https://iravunk.com/sim/?p=162316&l=am/
Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը Սվինների վրա հիմնված ոստիկանապետությունը շուտով փլվելու է ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան