ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ 37-ՐԴ ՀՈԴՎԱԾՈՒՄ ՎՏԱՆԳ ՉԿԱ

Արխիվ 12-16

ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ 37-ՐԴ ՀՈԴՎԱԾՈՒՄ ՎՏԱՆԳ ՉԿԱ

 

Henaran.am-ը դիմել է ՍԻՄ նախագահ, ԱԺ պատգամավոր ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆԻՆ պարզելու եւ փարատելու այն քաղաքացիների մտահոգությունը, որ եթե  Սահմանադրության 37-րդ հոդվածի 1-ին, 2-րդ եւ 3-րդ կետերը չփոփոխվեն, քրիստոնյա հանրույթի համար դժվար կլինի «կողմ» քվեարկել մայր օրենքին, ըստ որի` վտանգվում է հայկական ավանդական ընտանիքի մոդելը, այն հակասում է Աստծո խոսքին. երեխայի շահը առաջնային է համարվում, մինչդեռ քրիստոնեական արժեհամակարգը սահմանում է հակառակը` ծնողների դաստիարակության իրավունքը եւ պատասխանատվությունը երեխաների նկատմամբ: Սակայն պատգամավորի պնդմամբ` քրիստոնյաները մտահոգվելու պատճառ չունեն. «Այդ կետերը քննարկումների ընթացքում վերանայվել են եւ ենթարկվել փոփոխությունների»:

Նա տեղեկացրել է, որ Սահմանադրության առաջին տարբերակներում այդ կետը իրենց մտահոգել է, որի վերաբերյալ անձամբ Բաբուխանյանը Ազգային ժողովի ամբիոնից ներկայացրել է իր անհանգստությունը:
«Մեր կուսակցությունը նամակով դիմել է հանձնաժողովին, եւ մանրակրկիտ ուսումնասիրելուց հետո հոդվածը ենթարկվել է փոփոխության: Շատ լավ է, որ հետեւում են սահմանադրական բարեփոխումներին: Սահմանադրական այդ կետը փոփոխելու ցանկություն ենք ունեցել, քանի որ կուսակցությունը, մեր խմբակցությունը Ազգային ժողովում ազգային գաղափարախոսության, արժեհամակարգի, քրիստոնեական բարոյականության կողմնակից է»,- henaran.am-ի հետ զրույցում ասել է ՍԻՄ նախագահը:
Բաբուխանյանը համոզված է` մտահոգվելու կարիք չկա, սահմանադրական փոփոխված փաթեթը զերծ է վերոնշյալ վտանգներից. «Վստահեցնում եմ, որ մենք միակարծիք ենք եւ պետք է հետեւենք հայ ազգային արժեհամակարգին եւ քրիստոնեական պահանջներին: Մյուս կողմից` պետք է վստահեցնենք, որ այդ կետում որեւէ նման վտանգ չկա: Ավելին ասեմ` վերոնշյալ կետը սահմանում է երեխաների իրավունքները, եւ մանրամասնությունները պետք է տրվեն օրենքներով, որտեղ մենք էլ ավելի մանրամասն կբացենք այդ դրույթները, որոնք համապատասխանում են մեր ազգային արժեհամակարգին»:
Բաբուխանյանը հավելեց` Սահմանադրության ամբողջ կոնցեպցիայի հիմքում ընկած է ազգային պատկերացումների ձեւավորման, ընտանիքի, երեխաների եւ ծնողների փոխհարաբերությունների ամրապնդման գաղափարը:

https://iravunk.com/sim/?p=162315&l=am/
Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը Սվինների վրա հիմնված ոստիկանապետությունը շուտով փլվելու է ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան