Ադրբեջանը ԼՂՀ-ին է հանձնել պայմանագրային զինծառայող Անդրանիկ Արարատի Գրիգորյանին
Արխիվ 12-16
Ադրբեջանը ԼՂՀ-ին է հանձնել պայմանագրային
զինծառայող Անդրանիկ Արարատի Գրիգորյանին
Այսօր ժամը 13.30-ին ադրբեջանական կողմը ԼՂՀ-ին է հանձնել պայմանագրային զինծառայող, շարքային Անդրանիկ Արարատի Գրիգորյանին։ Այս մասին հայտնում են ԼՂՀ ռազմագերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով պետական հանձնաժողովի լրատվական ծառայությունից: Վերջինս սույն թվականի մարտի 22-ին արևելյան ուղղությամբ տեղակայված ԼՂՀ ՊԲ զորամասերից մեկի մարտական դիրքից հակառակորդի կողմն էր անցել։ Ղարաբաղյան կողմին Գրիգորյանի հանձնումն իրականացվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ԿԽՄԿ առաքելության միջնորդությամբ՝ Բաշ Քարվենդ բնակավայրի մոտ։
https://iravunk.com/sim/?p=162314&l=am/