ՍԱՄՎԵԼ ԱԼԵՔՍԱՆՅԱՆԻՆ ԲՆԱՄԹԵՐՔՈՎ ԷԼ ԿԱՐԵԼԻ Է ՎՃԱՐԵԼ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Արխիվ 12-16
ՍԱՄՎԵԼ ԱԼԵՔՍԱՆՅԱՆԻՆ ԲՆԱՄԹԵՐՔՈՎ ԷԼ ԿԱՐԵԼԻ Է
ՎՃԱՐԵԼ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
ՀՀԿ գործարար պատգամավոր Սամվել Ալեքսանյանը համառորեն հրաժարվում է լրագրողներին հարցազրույց տալ: Գործարար, յոթ երեխաների հայր պատգամավորը միայն մի դեպքում հարցազրույց կտա` եթե 500 եվրո վճարեն նրան: «Գումարը տալիս եք, հարցազրույց եմ տալիս: Իմ հարցազրույցներով ձեր սայթերի ռեյտինգը բարձրանում է»,- ասաց պատգամավորը:
«Իրավունք»-ի դիտարկմանը` հնարավոր չէ՞ դրամով վճարել, քանի որ մեր ազգային արժույթը ՀՀ դրամն է: «Դրամով տվեք: Կուրսով տվեք»,- ժպտալով ասաց պրն Ալեքսանյանը:
«Իսկ բնամթե՞րք», - հարցրինք պատգամավորին:
«Բնամթերք էլ»,- ասաց գործարար-պատգամավորը եւ հեռացավ:
Տեսանյութ.
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ
https://iravunk.com/sim/?p=162310&l=am/