Կենտրոնի հեռախոսահամարով օրական ստացվում է միջինը 100 զանգ

Արխիվ 12-16

Կենտրոնի հեռախոսահամարով օրական ստացվում է

միջինը 100 զանգ

 


Օրերս բացվել է ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ Հանրային իրազեկման կենտրոնը, որը Հայաստանյան մի շարք ԲՈՒՀ-երի իրավաբան ուսանողների նախաձեռնության արդյունքն է: Հաշվի առնելով սահմանադրական փոփոխությունների ծավալը և դրա վերաբերյալ քաղաքացիների իրազեկվածության դեռեւս ոչ բավարար մակարդակը, որը կխոչընդոտի նրանց հանրաքվեին մասնակցելուն , իրավաբան ուսանողները նպատակ են հետապնդում մասնագիտական խորհրդատվության արդյունքում բարձրացնել հանրության իրազեկվածության մակարդակը սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ: Կենտրոնի աշխատանքներում ընդգրկված են մոտավորապես 60 ուսանողներ, որոնք աշխատում են հասարակական հիմունքներով:

Կենտրոնի 80-20 անվճար հեռախոսահամարով օրական ստացվում է միջինը 100 զանգ, որի արդյունքում քաղաքացիներին տրամադրվում է մասնագիտական խորհրդատվություն:


-Նախ, պետք է նշեմ, որ որպես իրավաբաններ մեր մասնագիտական պարտքն ենքհամարում անվճար և օբյեկտիվ տեղեկատվություն տրամադրել մեր երկրիքաղաքացիներին, ինչը կնպաստի նրանց ընտրական իրավունքի լիարժեքիրականացմանը,- «ԻՐԱՎՈՒՆՔ»-ի ՀԵՏ  ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑՈՒՄ ԱՍԱՑՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՆՐԱՅԻՆԻՐԱԶԵԿՄԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՆԱԽԱՁԵՌՆՈՂ ԽՄԲԻ ԱՆԴԱՄ, ԵՊՀԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ՄԱԳԻՍՏՐԱՏՈՒՐԱՅԻ ԱՌԱՋԻՆ ԿՈՒՐՍԻՈՒՍԱՆՈՂ ՏԱՐՈՆ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԸ:

 


- ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ Ո՞Ր ՀԱՏՎԱԾՆ Է ԱՌԱՎԵԼ ՇԱՏ ՀԵՏԱՔՐՔՐՎԱԾ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ:


- Մեր կենտրոն զանգահարում են տարբեր տարիքային պատկանելիություն և զբաղվածություն ունեցող անձինք, ինչպես մարզերից, այնպես էլ Երևանից: Եթե առանձնացնելու լինենք, ապա կարող եմ նշել, որ հիմնական տարիքային խումբը տատանվում է 20-45 տարեկան անձանց միջև:


- Ո՞ՐՆ Է ԿԵՆՏՐՈՆԻՆ ԱՄԵՆԱՀԱՃԱԽ ՏՐՎՈՂ ՀԱՐՑԸ:


- Երևի թե կառվարման ձևի փոփոխությանը և դրանից բխող իրավական հետևանքներին վերաբերվող հարցերն են:


- ՁԵՐ ԿԱՐԾԻՔՈՎ, ՈՐՈ՞ՆՔ  ԵՆ ՆԱԽԱԳԾՈՎ ԱՄՐԱԳՐՎԱԾ ԿԱՐԵՎՈՐԱԳՈՒՅՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ:


- Թերևս, որպես իրավական նորամուծություն, կցանկանայի առանձնացնել քաղաքացիներին տրված օրենսդրական նախաձեռնության իրավունքը: Ինչ խոսք, սա կարելի է համարել ինչպես ժողովրդավարության ամրապնդմանն ուղղված կարևորագույն քայլ, այնպես էլ մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների երաշխավորման սահմանադրական գործիք:



 

https://iravunk.com/sim/?p=162305&l=am/
Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը Սվինների վրա հիմնված ոստիկանապետությունը շուտով փլվելու է ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան