ԵՐԲ ՄՈՒԼՏՖԻԼՄԵՐԻ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ՏԱԿ ԵՐԵԽԱՆԵՐԸ ՎՏԱՆԳՈՒՄ ԵՆ ԻՐԵՆՑ ԿՅԱՆՔԸ
Արխիվ 12-16
ԵՐԲ ՄՈՒԼՏՖԻԼՄԵՐԻ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ՏԱԿ
ԵՐԵԽԱՆԵՐԸ ՎՏԱՆԳՈՒՄ ԵՆ ԻՐԵՆՑ ԿՅԱՆՔԸ
«Տվեք ինձ առողջ սերունդ, եւ ես ձեզ կտամ նոր հասարակություն»,- այս ճշմարտությունը առավել արդիական է դառնում, երբ կանգնում ենք հարցի առաջ. ի՞նչ սերունդ ենք պատրաստում այսօրվա ու վաղվա հասարակության համար: Եվ հատկապես ի՞նչ արժեքներով ենք դաստիարակում երեխաներին, որոնց վաղը վստահելու ենք մեր երկրի ճակատագիրը: Ամեն ինչ բարի թվացող մուլտֆիլմերում դաժան, բայց զվարճալի տեսարաններն ու համակարգչային գերարագ խաղերը երեխային գամում են էկրանին: Հաճախ մուլտֆիլմերը փրկություն են դառնում բազբազբաղ ծնողների համար: Մինչդեռ անհասկանալի սեռ ու տարօրինակ արտաքին ունեցող կերպարները դառնում են մեր երեխաների հերոսները, որոնց նմանվելու համար երեխաները ջանք չեն խնայում, բայց երբեմն ծնողները օգնում են երեխաներին այդ հարցում:
Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ մուլտֆիլմերը մեծ ազդեցություն են թողնում զգացական եւ ֆիզիկական դաստիարակության վրա` երեխայի մոտ առաջանում են նյարդային խանգարումներ եւ մի շարք հիվանդություններ, այդ թվում նաեւ գանգուղեղային քաղցկեղ: Մուլտֆիլմերի ազդեցության տակ երեխան կտրվում է իրականությունից եւ ավելի մոտենում վտանգին: Այսօր երեխաների 83 տոկոսը դիտում են ՈՒՈԼԹ ԴԻՍՆԵՅԻ մուլտֆիլմերը:
ԴՂՅԱԿԻ ՍՅՈՒՆԻ ՓՈԽԱՐԵՆ ՊԱՏԿԵՐՎԱԾ Է ՏՂԱՄԱՐԴՈՒ ՍԵՌԱԿԱՆ ՕՐԳԱՆ
Չնայած Դիսնեյն արտադրում է գեղեցիկ ու գունավոր մուլտֆիլմեր, բայց դրանցում կան այնպիսի նկարներ ու դրվագներ, նույնիսկ այնպիսի մտքեր, որոնք վնասում են երեխաներին: Դա առաջին հայացքից չենք նկատում: Փորձենք ավելի ուշադիր ուսումնասիրել.
Մեզ շատ հայտնի THE LITTLE MEREAID` «Ջրահարսը» մուլտֆիլմի տուփի առջեւի էջի հենց ուղիղ կենտրոնում, մի փոքր ուշադիր դիտելուց հետո անմիջապես տեսնում ենք, որ դղյակի սյունի փոխարեն պատկերված է տղամարդու սեռական օրգան:
Նույն մուլտֆիլմում կախարդն աղջկան ասում է` եթե ուզում ես քեզ ամուսնացնեմ տղայի հետ, ինձ պետք է մի բան տաս: Աղջիկը հարցնում է, թե ինչ պիտի տա: Կախարդը պատասխանում է` քո ձայնն ու քո հոգին: Հավելենք, որ կախարդը մուլտֆիլմում մահացած հերոսների հոգիները հավաքում էր իր մոտ ու ինչ-որ մեկին լավություն անելու համար պահանջում հոգին, սիրտը, ուղեղը կամ ձայնը: Այսինքն` բանական մարդու համար կարեւոր բաները: Ըստ հոգեբանների` կախարդն իրական կյանքում հետեւում է իրենց ու պահանջում հոգին ու սիրտը:
ՄԵՐԿ ԿԻՆ Է ԿԱԴՐՈՒՄ
Այս ամենը դեռ բավական չէ, որոշ ժամանակ անց Դիսնեյն արտադրեց նմանատիպ ավելի ահավոր մուլտֆիլմեր ու կինոֆիլմեր: Օրինակ` BERNARD & BIANCA մուլտֆիլմում կա այնպիսի մի տեսարան, որը երբեք ձեր մտքով չի անցնի. մուլտֆիլմի 28-րդ րոպեում, երբ մկները փոքրիկ ինքնաթիռով վայրէջք են կատարում, շենքի դեպի դուրս նայող բաց պատուհանից մերկ կին է կադրում պարզ երեւում: Մկները տեսնելով կնոջը` բացականչում են` վաո՜ւ:
ԱՍՏՂԵՐՈՎ ԳՐՎՈՒՄ Է ՍԵՔՍ ԲԱՌԸ
Նույն արտադրանքին պատկանող եւս մեկ մուլտֆիլմ կա, որը փոքրիկները շատ են դիտում` SIMBA-ն, որը թարգմանաբար նշանակում է Արքա: Այստեղ, երբ արքա Սիմբան իր ամբողջ մարմնով ընկնում է գետնին ու փոշի է առաջանում, երկնքում աստղերով գրվում է սեքս բառը: Դիսնեյը կործանում է երեխաներն, առաջարկում ոչ թե զվարճալի մուլտֆիլմեր եւ
կինոֆիլմեր, այլ մանկական պոռնոգրաֆիա:
Դիսնեյի մուլֆիլմերում շատ ենք հադիպում մորմոնների եւ ռոքի նշանին: Նրանք հանդիպում են գրեթե բոլոր մուլտֆիլմերում եւ կինոֆիլմերում: Նույնիսկ Դիսնեյի գլխավոր նշանի վրա կա այնպիսի թաքնված բան, որը երբեք չենք նկատել` 666 բոլորին հայտնի նշանը, որը կա նաեւ Դիսնեյի բոլոր խանութների վրա: Այն սատանայի թիվն է` չար ուժերի համարակալած թիվը: Դիսնեյը կարողանում է գնալ այսպիսի հնարքների, ընտրել այնպիսի վերնագրեր, որ մարդկանց մոտ կասկածներ չառաջանա, առաջին հայացքից նկատելի չլինի այդ բառերի իմաստը:
ԿԱԹՈԼԻԿՆԵՐԸ ԲՈՂՈՔԵՑԻՆ ԴԻՍՆԵՅԻ ԴԵՄ
Դրանցից մեկն էլ 100-1 ԴԱԼՄԱՏԱՆԵՐԻ մուլտֆիլմի կախարդի անունն է` CRUELLA DE-VIL-HAL, երբ հանում ենք երկրորդ բառի գծիկները, ստանում ենք այլ բառ` DEVIL, որը թարգմանաբար նշանակում է սատանա: Իսկ երբ կրճատում ենք անունը, ստանում ենք այլ իմաստ. CRU DEVIL` դաժան դեւ: Բայց չբավարարվելով այս ամենով` Դիսնեյը ստեղծեց մի այնպիսի մուլտֆիլմ, որն ուղղակի կատաղեցրեց բոլոր կաթոլիկ ու առաքելական եկեղեցիներին: Նա ստեղծեց CRIST` ՔԱՀԱՆԱ մուլտֆիլմը, որը ներկայացնում է հինգ քահանաների, մեկը հարբեցող, մյուսը` համասեռամոլ, հաջորդը` խելագար, մեկը` բռնաբարող, իսկ մյուսը` գող: Կաթոլիկներն այդ ամենը չհանդուրժեցին` բողոքելով Դիսնեյի դեմ,
որպեսզի այդ եւ նման բնույթ ունեցող ֆիլմեր չներկայացվեն հանրությանը: 2001 թվականին Դիսնեյն «ընդունեց» իր մեղքը եւ վաճառքից հանեց 3 միլիոն սկավառակներ, որպեսզի «պահպանի» իր կապը ընտանիքների հետ: Եվ արտադրեց ավելի բարոյական մուլտֆիլմեր, սակայն դրան զուգահեռ` սկսեց արտադրել ոչ պակաս վնասակար համակարգչային խաղեր: Դրա
մասին դեռ կխոսենք մեր առաջիկա հրապարակումներում, բայց մինչ այդ, նշենք, որ Դիսնեյ Լենդում գտվող ամենաբարձր կարուսելը` 253 մետր բարձրություն, 3 կմ լայնություն, որն իր կառուցվածքով պատկերում է սատանայի վայր ընկնելու ձեւը: Ըստ Աստվածաշնչի` Աստված սատանային վայր գցեց երկնքից: Սատանան երկնքից վայր ընկավ ոչ թե ուղիղ, այլ զիգզագաձեւ: Կարուսելի ոլորանները նման են 666 թվին, որը կար Դիսնեյի գովազդների վրա:
ՀԵՐՈՍՆԵՐԻ ՆՄԱՆ ԵՐԵԽԱՆԵՐԸ ԴԱՌՆՈՒՄ ԵՆ ԿԱՄԱԿՈՐ
Ըստ ուսումնասիրություների` գիտնականներն ու մանկական հոգեբանները եկել են այն եզրակացության, որ այս ամենը մեծ ազդեցություն է ունենում երեխաների, իսկ Դիսնեյի ոլորապտույտ կարուսելները` երեխաների հոգեկան աշխարհի վրա: Երեխաները դիտելով այդ մուլտֆիլմերը, փորձելով նմանվել հերոսներին` վտանգին ավելի են մոտենում, նրանք գերվում են Դիսնեյի տիկնիկներով ու ստիպում են ծնողներին, որ ներկեն իրենց մազերն ու նույն հագուստները գնեն: Ձեռք են բերում մուլտֆիլմերի հերոսների նույն բնավորությունը, դառնում են կամակոր եւ ամեն գնով հասնում իրենց ուզածին: Կրկնում են նույն արտահայտություններն ու շարժուձեւը` չհասկանալով բառերի իմաստն ու ազդեցությունը:
ՀԱԳԵԼ Է «ՍԱՐԴ ՄԱՐԴԸ» ՀԵՐՈՍԻ ՀԱԳՈՒՍՏՆ ՈՒ ՑԱՆԿԱՑԵԼ ՑԱՏԿԵԼ ՊԱՏՇԳԱՄԲԻՑ
Այս ամենից հետո փորձեցինք սեփական ուսումնասիրությունն անել. մանկական հոգեբանի հետ մի քանի օր այցելեցինք տարբեր մանկապարտեզներ եւ դպրոցներ, ցուցադրեցինք Դիսնեյի կինո եւ մուլտֆիլմերից մի քանիսը: Մի քանի օր անց դպրոցներում 12-16 տարեկանները հագնվում եւ շպարվում էին կինոֆիլմերի հերոսների նման, մի աղջիկ նույնիսկ ներկել է մազերը, որպեսզի ֆիլմի հերոսուհու նման դուր գար իր հավանած տղային: Իսկ մանկապարտեզի դաստիարակչուհիները փաստեցին, որ երեխաները նմանվում էին մուլտհերոսներին, քնելուց առաջ խաղում էին բարձերով եւ հարվածում իրար` կրկնում այն արտահայտությունները, ինչ մուլտֆիլմերում կար: Մեկն ասում է, որ ինքը սարդ մարդն է եւ ցատկում է բարձր մահճակալից ցած: Մեկն էլ` կրկնում, թե ինքը Սիմբան է ու թռչում ընկերների վրա` ասելով, որ նրանք չար կենդանիներ են ու փորձում կռվել նրանց հետ:
Նույնիսկ Հայաստանում եղել է դեպք, որ «Սարդ մարդը» կինոֆիլմի ազդեցության տակ երեխան հագել է սարդ մարդ հերոսի հագուստը, բարձրացել իրենց պատշգամբի գոգին եւ ցանկացել է ցատկել ներքեւ, բարեբախտաբար, տատիկն արագ վրա է հասել ու փրկել երեխայի կյանքը: Այս ամենից հետո, սիրելի՛ ծնողներ, զգոն եղե՛ք, թե ինչ են դիտում ձեր երեխաները: Հիշե՛ք` գնելով Դիսնեյի սկավառակներն ու հերոսների հագուստները` նախ աջակցում եք Դիսնեյի զարգացմանն ու հաջողմանը, ապա` վտանգում եւ մեծ վնաս հասցնում ձեր երեխաներին:
ԱՆԺԵԼԱ ՄԱՆՈՒԿՅԱՆ
https://iravunk.com/sim/?p=162300&l=am/