«ՍՈՎՈՐԱԲԱՐ, ՀԱՆՐԱՔՎԵՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿ ԱՎԵԼԻ ՔԻՉ Է ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԼԻՆՈՒՄ»
Արխիվ 12-16
«ՍՈՎՈՐԱԲԱՐ, ՀԱՆՐԱՔՎԵՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿ ԱՎԵԼԻ ՔԻՉ Է ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԼԻՆՈՒՄ»
«Գյումրիում որեւիցե լարվածություն` ընտրատարածքները բաժանելու հետ կապված, գոյություն չունի, դրանք անլուրջ խոսակցություններ են: Իրականության հետ աղերս չունի, որ մեկին շատ ընտրատարածք է տրված, մյուսին` քիչ: Այսինքն` այնպես չէ, որ Մարտուն Գրիգորյանը զբաղեցրել է ողջ ընտրատարածքները, մի մասը ինքն է վերցրել, մի մասը` ես, մի մասը` նախկին քաղաքապետը, մի մասը` գործող քաղաքապետը»,- մեզ հետ զրույցում անդրադառնալով մամուլում հնչող տեսակետներին, որ Գյումրիում ամենաշատ ընտրատարածքները վստահվել են Մարտուն Գրիգորյանին, որն էլ նպաստել է այս օրերին` Գյումրիում լարվածությանը, ասաց ԱԺ ՀՀԿ պատգամավոր ՍՈՒՔԻԱՍ ԱՎԵՏԻՍՅԱՆԸ:
–Ասում են, որ Սահմանադրական բարեփոխումների հանրաքվեն անցկացնելը` ամենաբարդը Գյումրիում է լինելու, քանի որ, ինչպես գյումրեցիներն են ասում.«իրենց դարդուցավը` «այո»-ն ու «ոչ»-ը չի...»:
– Բնական է, եթե ամբողջ հանրապետությունում կա նման խնդիր, ապա չի կարող Գյումրիում չլինել: Որովհետեւ, իրոք, այսօր մարդկանց դարդուցավը` սոցիալական խնդիրներն են, ուղղակի այս առումով մեզ մոտ այնքանով է հեշտ, որ մենք մարդկանց բացատրում ենք, որ Սահմանադրական բարեփոխումների հանրաքվեն լավ հեռանկարներ կբացի առաջիկայում:
– Իսկ ընտրության մասնակցողների որքա՞ն թիվ եք ակնկալում:
– Համենայնդեպս, կարծում եմ, որ նախորդ ընտրությունների չափով չեն մասնակցի, որովհետեւ, սովորաբար, հանրաքվեների ժամանակ ավելի քիչ է մասնակցությունը լինում:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ
https://iravunk.com/sim/?p=162294&l=am/