ՔՆՆԱՐԿՈՒՄ`ԱԺ-ՈՒՄ. ԿԼԵՈՊԱՏՐԱՅԻՑ ՄԻՆՉԵՎ ՍՏՐԿԱՏԻՐՈՒԹՅՈՒՆ ՈՒ ՔԱՐԵ ԴԱՐ
Արխիվ 12-16
ՔՆՆԱՐԿՈՒՄ`ԱԺ-ՈՒՄ. ԿԼԵՈՊԱՏՐԱՅԻՑ ՄԻՆՉԵՎ
ՍՏՐԿԱՏԻՐՈՒԹՅՈՒՆ ՈՒ ՔԱՐԵ ԴԱՐ
«Ժառանգություն» խմբակցության քարտուղար Թեւան Պողոսյանի նախաձեռնությունն է քննարկվում օրենսդիր մարմնում` ԱԺ-ում: Պատգամավորն առաջարկում է կառավարությանն ուղղված գրավոր հարցերի քանակը լինի երկու, իսկ հարց հնչեցնելու տեւողությունը` երկու րոպե: Բացի ՕԵԿ-ից`մնացած բոլոր խմբակցությունները, կարծես նաեւ ՀՀԿ-ն համաձայն եմ այս նախագծին: ԲՀԿ առաջնորդ Նաիրա Զոհրաբյանը գրավոր հարցերն այսպես բնութագրեց. «Քարի դարից գալիս են, գնում բրոնզե դար հետո` ստրակտիրություն»:
ԲՀԿ առաջնորդը մեծամասնությանը հորդորեց այս հարցը չնայել ընդդիմություն- իշխանություն տեսանկյունից, քանի որ ՀՀԿ-ն հավերժ չէ:
ՀՀԿ պատգամավոր Հովհաննես Սահակյանն էլ ասաց, որ ժողովուրդը կորոշի` ՀՀԿ-ն կլինի հետագայում իշխանության, թե ոչ: «Տիկին Զոհրաբյան, մոռացաք, որ Կլեոպատրայի ժամանակաշրջանի մասին էլ են խոսում»,- ասաց պատգամավորը` ակնարկելով կարծես Նաիրա Զոհրաբյանի եւ Կլեոապատրայի նմանությունը, որի մասին ժամանակին գրում էին լրատվամիջոցները, անգամ քաղաքական որոշ գործիչներ են այդպես մտածում:
Տիկին Զոհրաբյանն էլ «տակ» չմնաց. «Փաստորեն, ՀՀԿ-ը Կլեոպատրայի ժամանակաշրջանի ուսումնսիրության լուրջ փորձ ունի»:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ