ՉԽՈՍԿԱՆ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԸ` ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ. «ՇԱՏ ԼԱՎ»
Արխիվ 12-16
ՉԽՈՍԿԱՆ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԸ` ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ
ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ. «ՇԱՏ ԼԱՎ»
ՀՀԿ մեծամասնական ընտրակարգով պատգամավոր Կարեն Սարիբեկյանից «Իրավունք»-հետաքրքրվեց` նրա ընտրատարածքի ընտրողներն ինչպես են տրամադրված սահմանադրական բարեփոխումների հանդեպ: «Շատ լավ»,- հակիրճ պատասխանեց օրենսդիր մարմնի ներկայացուցիչը:
Մեր մյուս հարցին`ինչու պետք է իր ընտրատարածքի ընտրողներն «այո» ասեն նախագծին, պատգամավորը հորդորեց հարցն ուղղել նրանց, ապա մտավ ՀՀԿ խմբակցության աշխատասենյակ:
Հիշեցնենք` Կարեն Սարիբեկյանը ՀՀԿ-ի «չխոսկան» եւ հանրությանն այդքան էլ ծանոթ պատգամավոր է, ով ոչ մի անգամ ամբիոնից չի խոսել: Հանձնաժողովներում եւս ակտիվ չէ:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ