«ՈՐՊԵՍ ԻՄ ԸՆԿԵՐ` ԿՑԱՆԿԱՆԱՄ ՏԵՍՆԵԼ ՆՐԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՌԱՋՆՈՐԴԻ ՊԱՇՏՈՆՈՒՄ». Ա. ՄԱՆՈՒԿՅԱՆ
Արխիվ 12-16
«ՈՐՊԵՍ ԻՄ ԸՆԿԵՐ` ԿՑԱՆԿԱՆԱՄ ՏԵՍՆԵԼ ՆՐԱՆ
ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՌԱՋՆՈՐԴԻ ՊԱՇՏՈՆՈՒՄ». Ա.
ՄԱՆՈՒԿՅԱՆ
«Իրավունք»-ը, օրեր առաջ հղում տալով նախկին ԲՀԿ-ամերձ իր աղբյուրներին, գրել էր, որ Գագիկ Ծառուկյանը հնարավոր է նորից զբաղվի ակտիվ քաղաքականությամբ եւ դառնա ԲՀԿ առաջնորդ: Իսկ ԲՀԿ փոխնախագահ Վարդան Վարդանյանը չէր բացառել, որ հաջորդ ընտրություններում Գագիկ Ծառուկյան կընդգրկվի ԲՀԿ-ի ընտրացուցակում:
ԲՀԿ պատգամավոր Աբրահամ Մանուկյանից «Իրավունք»-ը պարզեց այս լուրերի իսկությունը: Վարդան Վարդանյանը չէր բացառել, քանի որ քաղաքականությունում ոչինչ բացառել չի կարելի: «Ես նման տեղեկություն չունեմ: Հստակ պարոն Ծառուկյանից ոչինչ չեմ լսել»,- ասաց ԲՀԿ-ական պատգամավորը:
Կցանկանա ԲՀԿ պատգամավորը Գագիկ Ծառուկյանին տեսնել կուսակցության առաջնորդի պաշտոնում: «Որպես իմ ընկեր` կուզենամ, բայց դա իր ցանկությունն է, իրենից ճշտեք»,- ասաց պատգամավորը ում կողքին կանգնած Հրանտ Դավթյանն էլ ասաց. «Տո ոնց չենք ուզենա»:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ