ԲԱԳՐԱՏՅԱՆԸ՝ ՆԱՀԱՊԵՏՅԱՆԻՆ. ՀԻՄԱ ՄՏԱՀՈԳՎՈՒՄ ԵՔ, ՈՐ ԼԵՎԻ ՉԳՆԱՆՔ, ՏՈՒԱԼԵՏ ԷԼ ՉԵՆՔ ԿԱՐՈՂԱՆՈՒՄ ՄՏՆԵՆՔ
Արխիվ 12-16
ԲԱԳՐԱՏՅԱՆԸ՝ ՆԱՀԱՊԵՏՅԱՆԻՆ. ՀԻՄԱ ՄՏԱՀՈԳՎՈՒՄ ԵՔ, ՈՐ
ԼԵՎԻ ՉԳՆԱՆՔ, ՏՈՒԱԼԵՏ ԷԼ ՉԵՆՔ ԿԱՐՈՂԱՆՈՒՄ ՄՏՆԵՆՔ
ԱԺ-ում ներկայացվում է պետական բյուջեի Պաշտպանության հանձնաժողովի հաղորդումը՝ հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանի կողմից: ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը հարց ուղեց Նահապետյանին, հայտնելով իր մտահոգությունը ամենուր տեսանկարահանող սարքերի վերաբերյալ. <Մինչեւ գալիս հասնում եմ ԱԺ ինձ 18 կամերա նկարում ա: Եթե ամբողջը գումարենք իմ ամբողջ կյանքը էկրանի առաջ ա: Հիմա դուք ինչ եք մտածում, ետքան մտահոգվում եք մեր առողջության մասին, որ մենք հանկարծ սխալ քայլ չանենք, չգիտեմ լեվի չգնանք, ինչ չանենք, սաղ նկարում եք: Հիմա ինչ անենք, լեվի չգնանք, հանգիստ հաց չուտենք: Արդեն մտնում ենք ռեստորան հարցնում ենք, հո ձեր մոտ չեն նկարահանում, որ նստենք մի կտոր հաց ուտենք, կամ կարող ա ուզում ենք մի հատ անեկդոտ պատմենք: Ամեն տեղ նկարում եք, տունն էլ եք նկարում, ձայնագրում եք>:
Ի պատասխան Բագրատյանի մտահոգություններին Նահապետյանը տվեց ոչինչ չասող պատասխան նշելով, որ Բագրատյանը չափազանցեցնում է, որ ամենուր կան տեսանկարահանող սարքեր: Այստեղ-այնտեղ տեսանկարահանող սարք դնելու համար տրվել են համապատասխան պարզաբանումներ ոստիկանության կողմից: Իսկ հետո Նահապետյանը առաջարկեց Բագրատյանին հանդես գալ օրենսդրական նախաձեռնությամբ, եթե նա գտնում է, որ կա դրա անհրաժեշտությունը: Պատասխանը տեղի տվեց Բագրատյանի նյարդերին ով նշեց, որ սա պարզապես ձեռառնոցի է. <Ես արդեն 28 անգամ հանդես եմ եկել օրենսդրական նախաձեռնությամբ, մի անգամ քննարկել ե?ք դա էստեղ: Եթե ընդդիմություն ես չունես օրենսդրական նախաձեռնության իրավունք: Դուք մարդկանց նկարում եք ամեն տեղ, այ մարդ տուալետ չենք կարողանում մտնենք>:
Ինչ խոսք կարելի է հասկանալ Բագրատյանին, քանի որ անգամ իշխանության ներկայացուցիչների առաջարկներն ու օրենսդրական նախաձեռնությունները չեն քննարկվում Պաշտպանության հանձնաժողովում, էլ ուր մնաց ձերը:
ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ
https://iravunk.com/sim/?p=162287&l=am/