Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ուղերձը Ուսանողության միջազգային օրվա առթիվ

Արխիվ 12-16

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ուղերձը

Ուսանողության միջազգային օրվա առթիվ


 

Սիրելի՛ ուսանողներ,


Նոյեմբերի 17-ին աշխարհի բազմաթիվ երկրներում նշվում է Ուսանողության միջազգային օրը, ինչը հերթական անգամ հնարավորություն է ընձեռում մեկ անգամ ևս կարևորելու այն դերը, որ ուսանող երիտասարդությունն ունի ցանկացած երկրի զարգացման ու ապագայի կերտման գործում: Մեր պարագայում այս հանգամանքն առավել քան կարևորված է, քանզի կրթված ու բանիմաց հայ երիտասարդները մեր երկրի ու մայրաքաղաքի ամենաթանկ կապիտալն են:

Ցանկացած ծրագրում երիտասարդների գործուն մասնակցությունը լավագույն երաշխիքն է, որ այն կյանքի կկոչվի առավելագույն արդյունավետությամբ: Այդպիսով ապահովվում է նաև շարունակական կայուն զարգացումն ու հզորացումը, ինչը յուրաքանչյուր հասարակության հիմնանպատակների շարքում առաջնայիններից է: Ըստ այդմ կհորդորեմ, որ առավելագույն արդյունավետությամբ տնօրինեք այն ժամանակը, որը տրված է սովորելու, գիտության և արվեստի բնագավառում նորը բացահայտելու, համարձակ նախաձեռնություններով հանդես գալու համար:

Միշտ հիշեք, որ սեփական ուժերի նկատմամբ հավատը, աշխատասիրությունը, համարձակ ծրագրերը կյանքի կոչելու ձեր մղումն ու պատրաստակամությունը մեր առաջընթացի հիմքն են: Ու ես վստահ եմ, որ դուք ձեր անկոտրում կամքով ընդունակ եք հաղթահարելու ցանկացած դժվարություն՝ միահամուռ ուժերով մեր երկիրը դարձնելու այնպիսին, ինչպիսին երազում ենք տեսնել յուրաքանչյուրս:

Համոզվա՛ծ եղեք, որ Երևանի քաղաքապետարանն էլ իր հերթին մշտապես պատրաստակամ է համագործակցելու ուսանողների հետ՝ մայրաքաղաքի զարգացմանն ու դրական փոփոխություններին միտված նրանց նախաձեռնություններն իրագործելու ճանապարհին:

Սիրելի՛ ուսանողներ,

Մեկ անգամ ևս շնորհավորելով Ուսանողության միջազգային օրվա առթիվ` մաղթում եմ, որ ձեր բոլոր նախաձեռնությունների հիմքում մշտապես լինի հանուն երկրի կայուն զարգացման ու հզորացման հիմնանպատակը:

ՏԱՐՈՆ ՄԱՐԳԱՐՅԱՆ

Երևանի քաղաքապետ


https://iravunk.com/sim/?p=162285&l=am/
Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը Սվինների վրա հիմնված ոստիկանապետությունը շուտով փլվելու է ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան