ԿՐԱԿՈՑՆԵՐ ՆԻՎԱ ՄԵՔԵՆԱՅԻՑ` ՆԻՍԱՆ ՏԻԴԱՅԻ ՎՐԱ. ԿԱՆ ԶՈՀԵՐ
Արխիվ 12-16
ԿՐԱԿՈՑՆԵՐ ՆԻՎԱ ՄԵՔԵՆԱՅԻՑ` ՆԻՍԱՆ ՏԻԴԱՅԻ ՎՐԱ.
ԿԱՆ ԶՈՀԵՐ
Մոտ կես ժամ առաջ Հանքավանի ճանապարհի մոտակայքում նիվա մակնիշի ավտոմեքենաից ավտոմատային կրակոցներ են հնչել սպիտակ գույնի Nissan Teana մակնիշի մեքենայի վրա, որի արդյունքում երեք հոգի մահացել են: Պարզվում է ողբերգության պատճառները:
Ըստ նախնական վարկածի սպանվել են Հրազդանի բնակիչներ 35-ամյա Վահե Գալստյանը և 25-ամյա Վարդան Գալստյանը, որոնք եղբայրներ էին, ինչպես նաև 27-ամյա Արմեն Հովհաննիսյանը:
Սպանված եղբայրները Հրազդանում սնանկացած գործարար Ֆրունզ Գալստյանի` Ֆուզոյի որդիներն են` Վահեն և Վարդանը: Նշվում է, որ եղբայրներից մեկը նախկինում դատապարտված է եղել:
3 հոգու սպանության գործով ոստիկանություն է ներկայացել
27-ամյա Հայրապետ Ս-ն:
Ա. ՀԱԿՈԲՅԱՆ