ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉԻ ԱՌԱՋԻՆ ՓՈՐՁԸ` «ՄԱՆԿԱԿԱՆ ԵՎՐԱՏԵՍԻԼԻ» ԲԵՄՈՒՄ (տեսանյութ)
Արխիվ 12-16
ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉԻ ԱՌԱՋԻՆ ՓՈՐՁԸ` «ՄԱՆԿԱԿԱՆ ԵՎՐԱՏԵՍԻԼԻ» ԲԵՄՈՒՄ (տեսանյութ)
«Մանկական Եվրատեսիլ-2015» երգի միջազգային հեղինակավոր մրցույթն այս տարի կանցկացվի նոյեմբերի 21-ին Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում, Discover` բացահայտի՛ր նշանաբանով:
Մրցույթի հայաստանյան ներկայացուցիչ Միկան` Միքայել Վարոսյանը, իր մրցութային «LOVE» երգով հանդես կգա համերգային երկրորդ հատվածում, 11-րդ համարի ներքո: Հայաստանի պատվիրակությունն արդեն Բուլղարիայում է:Ավելին այսօր արդեն կայացել է առաջին փորձը: Այդ մասին կարող եք հետեւել տեսանյութում:
Իսկ մինչ մեկնելը լրագրողների հետ ունեցած հանդիպմանը Միկան ասաց, որ լսել է բոլոր երկրների ներկայացուցիչների երգերը եւ կարծում է` այս տարի թեժ մրցակցություն եւ հետաքրքիր շոու է լինելու: Թեեւ մեր փոքրիկ պատվիրակը չցանկացավ բացել մրցույթին իր ելույթի մանրամասները, բայց վստահեցրեց լինելու է ուրախ, գունեղ եւ պայծառ շոու:
Բեմում Միկայի հետ կլինեն երեք բեք վոկալներ` փոքրիկ կուպիդոնի երեք մուսաները: «Արդեն երեք տարի է մասնակցում եմ «Եվրատեսիլի» նախընտրական փուլերին ու այս տարի իրականացավ իմ երազանքը, դրա համար անհամբեր սպասում եմ ելույթիս»:
Այս տարի մրցույթին մասնակցում է 17 երկիր` Հայաստան, Ալբանիա, Բելառուս, Բուլղարիա, Մակեդոնիա, Վրաստան, Իռլանդիա, Իտալիա, Մալթա, Մոնտենեգրո, Ռուսաստան, Սերբիա, Սլովենիա, Նիդեռլանդներ, Ուկրաինա, Սան Մարինո, Ավստրալիա:
ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
https://iravunk.com/sim/?p=162279&l=am/