ՊԱՏԳԱՄԱՎՈՐԸ` ՆՈՐ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ. «ԳՈՐԾԱԴԻՐԻ ԱՆԴԱՄԸ ՊԵՏՔ Է ՎԱԽԵՆԱ ԱԺ-ԻՑ»

Արխիվ 12-16

ՊԱՏԳԱՄԱՎՈՐԸ` ՆՈՐ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ.

«ԳՈՐԾԱԴԻՐԻ ԱՆԴԱՄԸ ՊԵՏՔ Է ՎԱԽԵՆԱ ԱԺ-ԻՑ»

 

Սահմանադրական բարեփոխումների քարոզարշավը սկսվել է: ՀՀԿ պատգամավոր Արմեն Մխիթարյանից «Իրավունք»-ը հետաքրքրվեց`  ակտիվ մասնակցո՞ւմ է  քարոզարշավին, արդյոք հանրությունը տեղյակ է նոր սահմանադրությունից: «Բացատրական աշխատանք ենք տանում: Շատերը չեն իմանում, չեն կարդացել նոր սահմանադրության նախագիծը:  Լավ կլինի` բացատրվի մարդկանց: Անցնում ենք ավելի դեմոկրատական ինստիտուտների»,- ասաց պատգամավորը:

- Ի՞նչ քայլեր պետք  է ձեռնարկել, որպեսզի  նոր սահմանադրությունը թղթի վրա չմնա եւ կյանքի կոչվի:

- Դե շատ բան կախված է ԱԺ-ից, պատգամավորներից:  ԱԺ-ի դերը բավական բարձրանում է, վերահսկողություն է ունենում գործադիր մարմնի վրա:  Գործադիրն էլ կախվածություն է ունենում խորհրդարանից: Սահմանադրության կյանքի կոչվելը գալիս է նաեւ հասարակությունից, օպոզիցիոն կուսակցություններից եւ իշխանությունից: Բոլորը պետք է այնպես անեն, որ օրենքներն աշխատեն: Էսքան չարչարվում ենք, սահմանադրություն ենք փոխում, ու եթե մնաց թղթի վրա, ում է պետք:

- Մտավախություն չունե՞ք, որ  նոր սահմանադրությունը կմնա թղթի վրա:

- Ոչ, քանի որ երկրի կառավարման, ԱԺ-ի նկարագիրը կփոխվի: Կառավարության անդամը պետք է վախենա,  որ մի բան էսպես չանի, դուրս կգա:

- Վախենա ԱԺ-ի՞ց:

- ԱԺ-ից, պատգամավորներից:


Շարունակությունը` 17.11.2015 թ-ի «Իրավունք»-ի համարում:


ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ


https://iravunk.com/sim/?p=162277&l=am/
Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը Սվինների վրա հիմնված ոստիկանապետությունը շուտով փլվելու է ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան