ԱՆՏԵՂԻ ԹՈՒՂԹ ԵՆ ՎԱՃԱՌՈՒՄ ԺՈՂՈՎՐԴԻ ՎՐԱ. ՏԵԽԶՆՄԱՆ ՆԱԽԱԳԻԾԸ ՄԵՐԺՎԵՑ

Արխիվ 12-16

ԱՆՏԵՂԻ ԹՈՒՂԹ ԵՆ ՎԱՃԱՌՈՒՄ ԺՈՂՈՎՐԴԻ ՎՐԱ.

ՏԵԽԶՆՄԱՆ ՆԱԽԱԳԻԾԸ ՄԵՐԺՎԵՑ



Այսօր Ազգային ժողովում քվեարկության դրվեց «Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծ, ըստ որի ավտոմեքենաների տեխզնման անցկացումը առաջարկվում էր իրականացնել 3 տարին մեկ անգամ: Քվեարկության արդյունքում հարցը պետք է մտներ մեծ օրակարգ: Նախագծի հեղինակներն են պատգամավորներ՝ Հովհաննես Մարգարյանը, Հեղինե Բիշարյանը եւ Հայկ Բաբուխանյանը:

Քվեարկությունից առաջ ՕԵԿ պատգամավոր Մարգարյանը բոլորին հորդորեց կողմ քվեարկել, քանի որ «անտեղի թուղթ է վաճառվում ժողովրդի վրա», ուստի հեղինակներն առաջարկում են, ոչ թե այսօրվա նման ամեն տարի վարորդներից չեղած տեխզննման գումարներ կորզել, այլ իրական տեխզննում անցկացնել 3 տարին մեկ անգամ: Նշենք, որ նախագիծը դեռ ԱԺ Պաշտպանության հանձնաժողովում չի արժանացել հավանության՝ 3 դեմ, 3 կողմ ձայներով: Ի դեպ հանձնաժողովի քննարկմանը ոչ բոլոր հեղինակներին են հրավիրել: Մեզ հետ զրույցում պատգամավոր Հայկ Բաբուխանյանն ասաց, որ իրեն հրավեր չի եղել քննարկմանը մասնակցելու, որտեղ նա ասելիք ուներ: Իսկ անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանն էլ դեռ օրեր առաջ մեզ հետ զրույցում ասաց, որ իրեն հանձնաժողովի նիստը սկսելուց 20 րոպե առաջ են տեղեկացրել իր մասնակցության մասին: Ավելին, ըստ Մարուքյանի նա տեղում է իմացել, որ հանդիսանում է այս նախագծի հարակից զեկուցողը: Ակնհայտ է, որ հանձնաժողովի նախագահ Կորյունը Նահապետյանը ցանկություն չի ունեցել մանրակրկիտ քննարկում անցկացնել:

Կառավարության անունից հարցին մերժողական դիրքորոշում հայտնեց ՀՀ Ոստիկանությունը, սակայն այստեղ էլ հեղիչնակների հետ քննարկման համար ժամանակ չգտան: Այնպես, որ շուրջ 1.5 տարի օրակարգում գտնվող նախագծի քննարկումը կոծկվեց: Նկատենք, որ այսօր հարցը քվեարկելուց առաջ վարման կարգով հանդես եկող ՀՀԿ խմբակցության նախագահ Վահրամ Բաղդասարյանը դեմ չարտահյտվեց նախագծի գաղափարին, սակայն ասաց, որ ՀՀԿ-ն դեմ կքվեարկի, քանի որ կառավարությունը մի մեծ գլոբալ փաթեթ է նախապատրաստել ճանապարհային երթեւեկության անվտանգության հարցերի շուրջ: ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը հորդորեց կողմ քվեարկել: Նախագծի գաղափարը հավանության արժանացավ նաեւ ԱԺ նախագահի կողմից, սակայն վերջինս նշեց, որ նախագիծը  պետք է ավելի մանրամասն քննարկումների արժանանա, որպեսզի պարզ լինի թե որտեղ է տուժում, կամ որտեղ է շահում հասարակությունը: Ինչեւէ, քվեարկության դրվեց նախագիծը, իսկ մինչ այդ կրկին վարման կարգով խոսք խնդրեց Հովհաննես Մարգարյանը եւ մինչ նա կխոսեր այդ ընթացքում արագորեն տեղի ունեցավ քվեարկությունը` շատերի համար անհասկանալի ձեւով, որին պատգամավորների կեսը չմասնակցեցին: Ուստի, կողմ՝ 21, դեմ՝ 44, երկու ձեռնպահ քվեարկության արդյունքում որոշումը չնդունվեց:

Նախագիծը անմիջականորեն վերաբերում էր մի քանի հարյուր հազար քաղաքացիների կողմից անիմաստ մուծվող <տեխասմոտրի> գումարներին: Այդ գումարները միլիարդավոր դրամներ են կազմում, սակայն, թե ուր են գնում, որ գրպաններում են նստվածք տալիս, վերջնականապես պարզ չէ: Մյուս կողմից ավտոմեքենաները տեխզննման չեն ենթարկվում, ստացվում է, որ քաղաքացիները մուծում են մի բանի համար ինչը գոյություն չունի: Հասկանալի է, որ երբ կան այդպիսի ոչ թափանցիկ հսկայական ֆինանսական հոսքեր, կան նաեւ բազմաթիվ անձինք իշխանության եւ բանկային ոլորտի տարբեր օղակներում, ովքեր շահագրգռված են, որ այդ ֆինանսական հոսքերը չնվազեն: Հետեւաբար միամտության կլիներ մտածել, որ այդպիսի օրենսդրական նախաձեռնությունը հեշտությամբ կանցներ ու կհասներ մեծ օրակարգ, էլ չենք ասում դառնար օրենք:


ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ

https://iravunk.com/sim/?p=162272&l=am/
Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը Սվինների վրա հիմնված ոստիկանապետությունը շուտով փլվելու է ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան