ԱՆԴԱՐԴ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԸ ՀՐԱԺԱՐՎՈՒՄ Է ԽՈՍԵԼ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻՑ
Արխիվ 12-16
ԱՆԴԱՐԴ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԸ ՀՐԱԺԱՐՎՈՒՄ Է ԽՈՍԵԼ
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻՑ
ԲՀԿ պատգամավոր, ՀՀ քաղաքաշինության նախկին նախարար Արա Արամյանից «Իրավունք»-ը հետաքրքրվեց` սահմանադրական բարեփոխումների քարոզարշավին մասնակցու՞մ է: Պատգամավորը, սակայն, արդեն երկրորդ անգամ խուսափելով հարցից, այս անգամ «մահանա» բռնեց իր թեւի ցավը:
- Հազիվ գնում եմ, թողեք էլի»:
- Թողենք` ձեր դարդերով տապակվե՞ք:
- Չէ, չէ Աստված չանի, դարդ չունեմ: Հենց թեւիս ցավն անցնի, նոր խոսենք:
Այս անգամ էլ այս պատրվակով խուսափեց նախկին ՕԵԿ-ականն ու հեռացավ:
Մեծամասնական ընտրակարգով ընտրված Գրիգորի Մարգարյանը եւս հրաժարվեց խոսել. «Հիմա հարմար չէ, մի քիչ ուշ»:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ
https://iravunk.com/sim/?p=162271&l=am/