ԲՀԿ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ. «ԷԴՔԱՆ ԷԼ ՄԵԾ ԿԱՐԻՔ ՉԿԱ ՄԵԶ ՃՂԵԼՈՒ»
Արխիվ 12-16
ԲՀԿ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ. «ԷԴՔԱՆ ԷԼ ՄԵԾ ԿԱՐԻՔ ՉԿԱ ՄԵԶ
ՃՂԵԼՈՒ»
ԲՀԿ պատգամավոր Մելիք Մանուկյանից (շշի Մելո) «Իրավունք»-ը հետաքրքրվեց`մասնակցություն ունի՞ սահմանադրական բարեփոխումների քարոզարշավին, նրա ընտրատարածքի ընտրողները ծանո՞թ են բարեփոխումներին: «Ակտիվությունը ո՞նց եք չափում, արագության չափո՞վ, հա՞, ոնց որ սպիդոմետրն է (ծիծաղում է-խմբ.): Էդքան էլ մեծ կարիք չկա մեզ ճղելու (նկատի ունի չարչարվելու-խմբ.): Շատ սովորական աշխատում ենք: Հանդիպումներ ենք ունենում, բացատրում ենք ընտրողներին»,-ասաց պատգամավորը:
Մեր մյուս հարցին`տեղյակ են արդյոք քաղաքացիները, ընթերցե՞լ են սահմանադրական բարեփոխումները: «Դե դուք նենց հարց եք տալիս: Հո հատ-հատ չենք հարցնում կարդացել եք բարեփոխումները: Հետաքրքիր է, բայց բոլորն են տեղյակ են»,-ասաց օրենսդիր մարմնի անդամը:
Ինչո՞ւ մարդիկ պետք է «այո» ասեն նոր սահմանադրության նախագծին: «Բայց ինձ ինչի՞ են ասում այո»,- հարցը կարծես ճիշտ չհասկանալով ասաց պրն Մանուկյանը:
«Նկատի ունեմ` ինչո՞ւ մարդիկ պետք է «այո» ասեն նոր սահմանադրությանը»,- նորից կրկնեցինք հարցը:
«Բայց ես ասեցի, որ նրանք իմ կարծիքով պետք է այո ասեն սահմանադրությա՞նը: Մենք բացատրում ենք, քարոզում ենք: Որոշ մասը չի հասկանում նորից ենք բացատրում»,- պատասխանեց ԲՀԿ-ականն ու ներս մտավ ԲՀԿ խմբակցության աշխատասենյակ:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ