Մեծ Բրիտանիան Փարիզի ահաբեկչությունից հետո կմեծացնի հատուկ ծառայությունների ֆինանսավորումը
Արխիվ 12-16
Մեծ Բրիտանիան Փարիզի ահաբեկչությունից հետո կմեծացնի հատուկ ծառայությունների ֆինանսավորումը
Մեծ Բրիտանիայի կառավարությունը կմեծացնի հատուկ ծառայությունների ֆինանսավորումը եւ 15 տոկոսով կընդլայնի հաստիքը ահաբեկչության դեմ պայքարը խստացնելու համար: Այս միջոցառումները ձեռնարկվել են Փարիզի ահաբեկչություններից հետո։ Այս մասին ասված է Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեւիդ Քեմերոնի աշխատակազմի տարածած մամուլի հաղորդագրության մեջ։
«Անվտանգության ծառայություններին, MI5, MI6 հետախուզական ծառայությանն ու ԱԳՆ-ին կից կառավարական կապի վարչությանը 1.9 հազար աշխատակիցներով հաստիքը համալրելու համար նոր ֆինանսավորում կհատկացվի։ Որոշումը կայացվել է միջազգային ահաբեկչության աճող սպառնալիքի կապակցությամբ»,- ասված է հաղորդագրության մեջ, փոխանցում է Gazeta-ն։