Գալուստ Սահակյանը քննադատել է ԱՄՆ դեսպանին

Արխիվ 12-16

Գալուստ Սահակյանը քննադատել է ԱՄՆ դեսպանին

 


Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը սուր քննադատության է ենթարկել ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսի հայտարարությունն այն մասին, որ, եթե Հակակոռուպցիոն խորհուրդը Հայաստանում շոշափելի արդյունքներ չգրանցի, Միացյալ Նահանգները կդադարեցնեն այդ խորհրդին ֆինանսավորել:

Սահակյանի խոսքով՝ որևէ դեսպան իրավունք չունի "մատ թափ տալ՛՛ Հայաստանի վրա.«Օտարներին պետք է հասկանալի դառնա, որ ճնշումների մեխանիզմով հնարավոր չէ խոսել մի ժողովրդի հետ, որը կարողացել է իր ուժերով վերականգնել իր անկախությունը: Մենք բավականին ծանր ժամանակաշրջան ենք ապրել և երբեք չենք երկնչել: Դեսպանը, փաստորեն, իր ոգևորության շրջանակով փորձում է իրադարության որոշակի պայմաններ ստեղծել և ինչ-որ ձևով համարումներ ունենալ: Մենք չենք ընդունում, որ մատ է թափ տալիս, որ մենք ձեզ փող չենք տա, մենք փողի երկիր չենք, մենք ավելի շատ փորձում ենք ազգային խնդիրները լուծել: Պետք է նման տիպի հայտարարությունները կոռեկտ լինեն»:

Գալուստ Սահակյանը հավելեց, որ ամենամեծ կոռուպցիան հենց գերտերություններում է, պարզապես փոքր պետություններում կոռուպցիան հարվածում է հենց շարքային քաղաքացուն:

«Կոռուպցիան այն հրեշը չէ, որ այսպես` աչքով տեսնես ու միանգամից ոչնչացնես, դա պետք է համակարգը այնքան ուժեղանա, ժողովուրդն էլ այնքան գիտակից լինի, որ կոռուպցիայի մաս չկազմի»,- ասաց Սահակյանը:

 

https://iravunk.com/sim/?p=162264&l=am/
Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը Սվինների վրա հիմնված ոստիկանապետությունը շուտով փլվելու է ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան