Նոր մանրամասներ. Ո՞վքեր են իրականում ազատագրել Շանգալը

Արխիվ 12-16

ՆՈՐ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ. Ո՞ՎՔԵՐ ԵՆ ԻՐԱԿԱՆՈՒՄ ԱԶԱՏԱԳՐԵԼ ՇԱՆԳԱԼԸ


Նոյեմբերի 13-ին մեկ տարի 3 ամիս սպասումից հետո վերջապես եզդիների բնօրրան Շանգալ քաղաքը ազատագրվեց: Սա, իհարկե, շատ ուրախալի լուր էր հայաստանաբնակ եզդիների եւ առհասարակ աշխարհում ապրող բոլոր եզդի համայնքի համար: Բայց, «Իրավունքի» հետ զրույցում եզդի համայնքի ներկայացուցիչ, «Եզդի ազգի ցեղասպանությունը կամ Շանգալի մղձավանջը» գրքի հեղինակ ՌՈՄԱՆ ԱՎԴՈՅԱՆԸ կարեւորելով Շանգալում տեղի ունեցած դրական իրադարձությունները` անդրադարձավ ազատագրմանը հաջորդած բացասական երեւույթներին, որից, ըստ նրա, տեղյակ են ոչ միայն աշխարհասփյուռ եզդիները, այլ նաեւ եզդիների խնդրով զբաղվող կառույցներն ու կազմակերպությունները. «Սա այն դեպքն է, որ չհիշատակելու դեպքում, մտածում եմ` կարող են մի օր ինձ` որպես եզդի համայնքի ակտիվ երիտասարդի, մեղադրեն այդ խնդիրը չբարձրաձայնելու համար: Երեկվանից Քուրդիստանի Ինքնավարության առաջնորդ Մեսուդ Բարզանին այնպիսի PR էր կազմակերպել` իր զորքին` փեշմերգային, ներկայացնելու համար` կարծես, ողջ Միջագետքն էր գրավել: Բոլոր լրատվամիջոցները ցուցադրում էին երեկ Շանգալ քաղաքի համար 24 ժամվա մարտերից հետո ստացված դրական արդյունքները եւ այդ հաղթանակի մեջ կարեւորում քրդական փեշմերգայի ներդրումը: Ավելին` հեռուստատեսությամբ ցուցադրում էին միայն այն կադրերը, որտեղ քրդական զորքերը Շանգալ քաղաքում իրենց հաղթանակն են տոնում եւ բարձրացնում Քուրդիստանի դրոշը: Եվ Մեսուդ Բարզանին երեկ իր ելույթով հանդես եկավ, որտեղ շնորհավորում էր ամբողջ քուրդ - եզդիներին եւ կարեւորում Շանգալի գրավումը` այն համարելով Քուրդիստանի մի մասնիկը: Իսկ ինչո՞ւ ոչ մի հեռուստաալիք չցուցադրեց այնպիսի մի կադր, որտեղ երեւում են նաեւ Շանգալի պաշտպանության ուժերը, ովքեր 24 ժամ շարունակ հրամանատար Հեյդար Շեշոյի գլխավորությամբ հերոսաբար մարտեր էին մղում` Շանգալը ազատագրելու համար»: Ռ. Ավդոյանի պնդմամբ` Շանգալը ազատագրվեց Շանգալի պաշտպանական ուժերի կողմից, որոնց միացել էին նաեւ մի քանի այլ կամավորական ջոկատներ, որտեղ նույնպես գերակշռող մասը եզդիներ էին. «Ու Շանգալը ազատագրվեց հիմնականում եզդի մարտիկների կողմից, բայց դրա մասին ոչ մի հիշատակում: Շանգալում չերեւաց եզդիների դրոշը: Այս հարցերը շատ ցավալի կետեր է իր մեջ պարունակում, բայց ամենասարսափելին այն է, որ Շանգալը ազատագրողները եւ Շանգալի համար կենաց ու մահու կռիվ տվող ուժերը, անցել են երկրորդական պլան եւ քաղաքը ազատագրելու գործում հիշատակվում է միմիայն քրդական փեշմերգայի անունը»: Ի դեպ, մեր զրուցակիցը հիշեց դեռեւս մեկ տարի առաջ` 2014 թվականի օգոստոսի 3-ին, լրագրողի եւ քրդական զորքի հարց ու պատասխանը. «Լրագրողը հարցնում էր քրդական զորքին. «Ո՞ւր եք գնում: Շանգալը միայնակ ո՞ւմ եք թողնում»: Իսկ քրդական փեշմերգան առանց վարանելու պատասխանում էր. «Փախչում ենք Շանգալից, որ հասնենք Քուրդիստան` Զախո քաղաքը»` պատճառաբանելով, թե անկարող են դիմակայել ահաբեկչական հզոր ուժին, այն դեպքում, երբ Շանգալի եզդիները պարտադիր չէին համարում, որ փեշմերգան իրենց պաշտպաներ: Իսկ քրդական զորքերը համառորեն համոզում էին, որ դա իրենց պարտականությունն է: Արդյունքը եղավ այն, որ եզդիները ենթարկվեցին ցեղասպանության, երբ քրդական զորքը լքեց Շանգալը` չկատարելով իր տված խոստումը»: Եզրափակելով իր խոսքը` Շանգալի դեպքերից քաջատեղյակ եզդի համայնքի ներկայացուցիչը հավելեց. «Երբ այս բոլոր հարցերը մեկ տարի առաջ բարձրաձայնվում էին եզդիների կողմից, ինչո՞ւ Քուրդիստանի առաջնորդը լիարժեք չէր պատասխանում այդ հարցերին: Ինչո՞ւ են շատերը վարում այս անմարդկային քաղաքականությունը եւ հաշվի չեն առնում այս հարցերը եւ պարտադիր չեն համարում այդ հարցերին պատասխան տալը: Շանգալ քաղաքը մեկ տարի երեք ամիս գտնվելով Իսլամական Պետություն ահաբեկչական խմբավորման ձեռքում` ենթարկվել է ավերածությունների, որը վերականգնելու համար` դեռ երկար ժամանակ կպահանջվի»:

Եվ վերջում Ռ. Ավդոյանը տեղեկացրեց, որ այսօր ստացել են առաջին վատ լուրը Շանգալից: Եզդի մարտիկների կողմից գտնվել է եզդիների մասսայական գերեզման, որտեղ փորձաքննություններից հետո, նրանց հագուստներից պարզ է դարձել, որ այնտեղ թաղվել են միայն կանայք եւ աղջիկներ: Նրանց թիվը 80-ն է:


ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ


Հ.Գ.- Լուսանկարները բացառիկ կադրեր են Շանգալից, որոնք մեզ է տրամադրել մեր զրուցակիցը:

https://iravunk.com/sim/?p=162258&l=am/
Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը Սվինների վրա հիմնված ոստիկանապետությունը շուտով փլվելու է ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան