ԱՎԾ-Ի ՊԱՇՏՈՆՅԱՆԻ ԴՈԼԱՐՈՎ ՈՒ ԵՎՐՈՅՈՎ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԸ
Արխիվ 12-16
ԱՎԾ-Ի ՊԱՇՏՈՆՅԱՆԻ ԴՈԼԱՐՈՎ ՈՒ ԵՎՐՈՅՈՎ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԸ
«Իրավունք»-ը բարձրաստիճան անձանց էթիկայի հանձնաժողովից տեղեկանում է, որ ՀՀ վիճակագրության պետական խորհրդի անդամ Գագիկ Անանյանն իր դրամական միջոցները նախորդ տարի հայտարարագրել է դոլարով, եվրոյով ու դրամով`900,000 դրամ, 28,300 դոլար ու 9,000 եվրո: Գագիկ Անանյանը, սակայն, միայն աշխատավարձով չի ապրում: Եկամուտներ ստանում է նաեւ այլ աղբյուրներից, բայց թե կոնկրետ ինչ աղբյուրներից, պրն Անանյանը չի գրել: »Աշխատանքի վարձատրություն և/կամ դրան հավասարեցված այլ վճարումներից»` այսպես է ձեւակերպված Գագիկ Անանյանի հայտարարագրում:
Գագիկ Անանյանի կնոջ` Արմինե Գասպարյանի դրամական միջոցները միայն դրամով ու դոլարով են հայտարարագրված` 550,000 դրամ եւ 7,400 դոլար: Ընդ որում` տիկին Գասպարյանի դրամական միջոցները տարվա վերջում ավելացել են:
Գագիկ Անանյանի դուստրերից մեկը` Քրիստինա Անանյանը, հայտարարագրել է 1,725,000 դրամ:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ