ԴԱՏԱՐԱՆԸ ՄԵՐԺԵՑ ՍԻՐԻԱՀԱՅ ՓԱԽՍՏԱԿԱՆԻ ՀԱՅՑԸ
Արխիվ 12-16
ԴԱՏԱՐԱՆԸ ՄԵՐԺԵՑ ՍԻՐԻԱՀԱՅ ՓԱԽՍՏԱԿԱՆԻ ՀԱՅՑԸ
Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը մերժել է սիրիահայ փախստական Ֆրիդա Հակոբյանի հայցը` ընդդեմ դատախազության:
Հիշեցնենք` հայցվորը` տիկին Հակոբյանը, պահանջել էր դատախազությունից քրեական գործ հարուցել իր եղբոր Ռոբերտ Արզումանյանի եւ այն դատավորների դեմ, որոնք, ըստ հայցվորի, ապօրինի խլել են իր բնակարանը: Դատախազությունը մերժել էր քաղաքացուն: Վերջինս էլ դատախազության որոշումը բողոքարկում է:
Տեղեկացնենք, որ «Իրավունք»-ն առաջինն է, որ անդրադարձել է այս խնդրին եւ բազում հրապարակումներ արել:
«Իրավունք»-ի հետ զրույցում տիկին Հակոբյանն ասաց, որ մինչ դատավճռի հրապարակումն իր տպավորությունը, թե դատարանը գուցե արդար որոշում կայացնի, խաբուսիկ էր: «Կարծում եմ`առաջին ատյանի դատարանը ճնշումների է ենթարկվել»,- ասաց հայցվորը:
Տիկին Ֆրիդան, սակայն, ձեռքերը ծալած չի նստելու: Նա առաջին ատյանի որոշումը բողոքարկելու է վերաքննիչ դատարանում: «Չի բացառվում նաեւ, որ հացադուլի նստեմ»,- եզրափակեց սիրիահայ փախստականը:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ