«ՀԻՄԱ ԱՐԴԵՆ ԿԱՐՈՂ ԵՆՔ ԻՐԱԿԱՆՈՒՄ ԶԲԱՂՎԵԼ ԹԱՏՐՈՆՈՎ»

Արխիվ 12-16

«ՀԻՄԱ ԱՐԴԵՆ ԿԱՐՈՂ ԵՆՔ ԻՐԱԿԱՆՈՒՄ ԶԲԱՂՎԵԼ ԹԱՏՐՈՆՈՎ»

 

Երկարատեւ պայքարից հետո Աբովյանի քաղաքային թատրոնը ամիսներ առաջ կարգավիճակ ստանալուց հետո այժմ աշխատում է իսկական թատրոնի նման: Աբովյանցիներին ու թատրոնին այժմ միակ խանգարող հանգամանքը հանդիսանում է ցուրտ եղանակը, բայց ըստ թատրոնի գեղարվեստական ղեկավար ԱՇՈՏ ՉՏՉՅԱՆԻ դա էլ ժամանակավոր հանգամանք է, սակայն` լուծելի:

«ԳԻՏԱԿՑՎԱԾ ԵՆՔ ԱՅՍ 30 ՏԱՐԻՆԵՐՆ ԱՆՑԿԱՑՐԵԼ ՊԱՅՔԱՐԵԼՈՎ»

-Երկար աշխատանքի արդյունքում եկել հասել ենք ճանապարհի եզրին: Ուրախ ենք, որ մեզ հասկացողներ եղան, մեր կողքին կանգնողներ եղան, բայց հիմա մենք կանգնել ենք մի լայն հեռվում եւ երկար ճանապարհի սկզբին, որտեղից սկսվում է այն հիմնական աշխատանքը, որի համար ենք մենք այսքան տարի պայքարել: Հիմա արդեն կարող ենք իրականում զբաղվել թատրոնով` կայացնել Աբովյանի թատրոնը, որը պետք է ծառայի մեր ժողովրդին: Վստահ եմ` շատ խնդիրներ կան, մենք գիտակցված ենք գնացել այս քայլին: Հավատացեք, մենք շատ անելիքներ ունեինք, կարող էինք մեր անձնական կարիերան առաջ տանել Երեւանում, ուրիշ թատրոններում, բայց գիտակցված ենք այս 30 տարիներն անցկացրել պայքարելով, որովհետեւ վստահ ենք եղել` այս օրը գալու է եւ լուսավոր ապագա է ստեղծելու: Հիմա կրկնակի անգամ վստահ ենք` թատրոնն ունենալու է լուսավոր ապագա: Այն  նպաստելու է ոչ միայն Աբովյան քաղաքի, այլեւ երկրի զարգացմանը: Եթե մենք կարողացանք երկրում ստեղծել երկրորդ մշակութային կենտրոն, իհարկե` Գյումրիից հետո, բայց եւս մեկ մշակութային օջախ ստեղծելն ու Երեւանը մշակութային կյանքից բեռնաթափելը վստահորեն ի նպաստ երկրի է լինելու, ինչը մեր գլխավոր նպատակներից մեկն է եղել:

«ՎԱՂ ԳԱՐՆԱՆԸ ԹԱՏՐՈՆԻ ՈՂՋ ԿԱԶՄՈՎ, ԿԴԻՄԱՎՈՐԵՆՔ ՀԱՆԴԻՍԱՏԵՍԻՆ»

-Թատրոնը կլինի՞ խաղացանկային, որովհետեւ Աբովյանի հանդիսատեսը վերջերս կայացած փառատոնային օրերին ապացուցեց որ կարոտ է մշակութային իրադարձության, հատկապես` ներկայացումների:
- Այո, մենք դա տեսանք, եւ ինքներս ոգեւորված ենք: Որոշ ներկայացումներ ընթացքի մեջ են, իսկ մեր նախորդ ներկայացումները պետք է թարմացվեն, վերականգնվեն, որպեսզի ստեղծվի խաղացանկ: Մեր տիկնիկային թատրոնների ներկայացումները կշարունակենք խաղալ: Ամբողջ ձմեռ տիկնիկային թատրոնը կշարունակի աշխատել, բայց, ցավոք, մեր թատրոնը չի ջեռուցվում, եւ մեծ դահլիճում ձմռանը ներկայացումներ չենք կարող ունենալ: Ոչինչ, կնախապատրաստվենք, մեր նախորդ ներկայացումները կթարմացնենք, նոր ներկայացումներ կբեմադրենք եւ վաղ գարնանը թատրոնի ողջ կազմով կդիմավորենք հանդիսատեսին:

«ՄԱՍՆԱԿԻ ՀԱՄԱԼՐՈՒՄ Է ԵՂԵԼ»

-Որքան հիշում եմ` 4-5 հոգով էիք թատրոնը պահում, այժմ համալրում չի՞ սպասվում:
- Մասնակի համալրում է եղել թատրոնում: Հասկանում ենք, որ քաղաքապետարանում բյուջեն սուղ է, քաղաքը խնդիրներ ունի, մենք իրոք  շատ լավ հասկանում ենք այդ ամենը եւ պատրաստ ենք համագործակցել այս քիչ կազմով, ավելի շատ ջանքեր դնել, մինչեւ որ քաղաքապետարանը կկարողանա լրացուցիչ միջոցներ նախատեսել եւ համալրել մեր թատրոնը ե՛ւ տեխնիկապես, ե՛ւ ստեղծագործական կազմով: Այս բոլորի կարիքը մենք իրոք ունենք, բայց ամենագլխավորը` արդեն թատրոնը ստեղծվել է, մենք բոլորս երկու ձեռքը կդարձնենք չորս, չորսը` տասը ու աստիճանաբար թատրոնը կկայացնենք, կզարգացնենք: Մեզ կմիանան նոր մարդիկ, նոր ուժեր եւ ամեն ինչ լավ կլինի:

Զրուցեց ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ

https://iravunk.com/sim/?p=162251&l=am/
Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը Սվինների վրա հիմնված ոստիկանապետությունը շուտով փլվելու է ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան