ՎԹԱՐԻՑ ՏՈՒԺԱԾՆԵՐԸ ԿՍՏԱՆԱՆ ԴՐԱՄԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ

Արխիվ 12-16

ՎԹԱՐԻՑ ՏՈՒԺԱԾՆԵՐԸ ԿՍՏԱՆԱՆ ԴՐԱՄԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ

 

Երեկ տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
Գործադիրի որոշմամբ` կառավարության պահուստային ֆոնդից ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարությանը կհատկացվի 50 մլն դրամ` նոյեմբերի 3-ին Ռուսաստանի Դաշնության Տուլայի շրջանում տեղի ունեցած Մոսկվա-Երեւան երթուղու ավտոբուսի վթարի հետեւանքով տուժած անձանց պետական աջակցություն ցուցաբերելու նպատակով: Յուրաքանչյուր զոհվածի ընտանիքին կտրամադրվի 1,5 մլն դրամ, Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության հիվանդանոցներում բուժումը շարունակող 14 վիրավորներին` 700 հազարական դրամ, ավտոբուսի մյուս բոլոր ուղեւորներին` 500 հազարական դրամ, անհրաժեշտության դեպքում հուղարկավորության համար կտրամադրվեն սգո պարագաներ եւ տրանսպորտային միջոցներ: Ըստ պահանջի` կապահովվի ՌԴ հիվանդանոցներում բուժումը շարունակող անձանց վերադարձը ՀՀ` հոգալով տեղափոխման ծախսերը:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը շնորհակալություն է հայտնել ՌԴ կառավարության ղեկավարին, տրանսպորտի նախարարին, Տուլայի նահանգապետին եւ առողջապահության ոլորտի բոլոր աշխատակիցներին: Վարչապետը գոհունակությամբ է փաստել ստեղծված հանձնաժողովի կատարած աշխատանքը եւ նշել, որ դժբախտ պատահարի ընթացքում աշխատել են օպերատիվ եւ աջակցել մեր քաղաքացիներին:

Հստակեցվում են վարչարարական ընթացակարգերը

Կառավարությունը հաստատեց ձեռնարկատիրական ոլորտը կարգավորող, դրանցում առկա բիզնես գործընթացների հստակեցմանը, պարզեցմանը եւ կրճատմանն ուղղված մի շարք որոշումների մեջ փոփոխություններ եւ լրացումներ կատարելու առաջարկը:
Գործող կարգում հստակ սահմանված չէին գործընթացի ժամկետները, ինովացիոն նախագծերի գնահատման չափանիշները, նախագծի ավարտից հետո սարքավորումների տնօրինման կարգը, մրցույթի հայտի ձեւը: Կարգավորելով առկա իրավական բացը, ակնկալվում է ոչ միայն հստակեցնել գործողությունների կատարման ժամկետները, ինովացիոն նախագծերի գնահատման չափանիշները, այլեւ հայտի ձեւը հասանելի դարձնել հայտատուի համար եւ վերացնել հայտը տրամադրելու պահանջով լիազոր մարմնին դիմելու անհրաժեշտությունը: Փոփոխություններից հետո ժամանակի կորստի, մրցույթի հայտի ձեւը ստանալու գրավոր պահանջի ներկայացման, տրանսպորտային եւ այլ ծախսերը կկրճատվեն մոտ 10,52%-ով` կազմելով 1,199,916 ՀՀ դրամ:
Մեկ այլ որոշմամբ` պետական եւ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի օտարման, կառուցապատման իրավունքի եւ օգտագործման տրամադրման կարգում կատարվեցին մի շարք լրացումներ:
Սահմանվեցին ինժեներական ենթակառուցվածքի օբյեկտների կառուցման համար հողամասերի տրամադրման նպատակով դիմողի կողմից ներկայացվող դիմումի եւ դրան կից փաստաթղթերի ցանկը, վերջիններիս ներկայացման եղանակը, ներկայացված փաստաթղթերի փորձաքննության ժամկետները, թերի փաստաթուղթ ներկայացնելու դեպքում դիմողի կողմից վերջինիս շտկման հնարավորությունը, լիազոր մարմնի կողմից հողամասը տրամադրելու մասին որոշում կայացնելու համար նախատեսված ժամկետները, ինչպես նաեւ դրա մերժման հիմքերը:
Փոփոխությունները նախատեսում են վարչարարական ընթացակարգերի հստակեցում, հողամասերի տրամադրման գորընթացների ժամանակատարության կրճատում եւ բխում են գործարար միջավայրի բարելավման անհրաժեշտությունից:

Կարդիականացվեն ոռոգման համակարգերը

Կառավարությունը համաձայնություն է տվել Հայաստանի Հանրապետության եւ Եվրասիական զարգացման բանկի միջեւ «Ոռոգման համակարգերի արդիականացում» ծրագրի ֆինանսավորման համար Եվրասիական տնտեսական ընկերակցության հակաճգնաժամային հիմնադրամի միջոցներից ներդրումային վարկ տրամադրելու համաձայնագրին:
Համաձայնագրով նախատեսվում է Եվրոպական տնտեսական ընկերակցության հակաճգնաժամային հիմնադրամի միջոցներից Հայաստանի Հանրապետությանը տրամադրել 40 մլն ԱՄՆ դոլարի վարկ` «Ոռոգման համակարգերի արդիականացում» ծրագրի իրականացման համար: Դրա նպատակն է` երկրի ոռոգման համակարգերի արդիականացումը եւ ջրօգտագործողների միավորումների /ՋՕՄ/ ինստիտուցիոնալ կարողությունների զարգացումը: Ծրագրով նախատեսվում է բարձրացնել ոռոգման համակարգերի արդյունավետությունը, մեծացնել ոռոգվող հողերի մակերեսը, զարգացնել կառավարչական կարողությունները, ինչպես նաեւ ավելացնել ՋՕՄ տեխնիկական հագեցվածությունը:

Սահմանվել է ապօրինի սպառած էլեկտրաէներգիայի հաշվարկման մեթոդաբանությունը

Գործադիրը հաստատել է բաշխման համակարգում ապօրինի սպառման էլեկտրական էներգիայի քանակի հաշվարկման մեթոդիկան: Ապօրինի սպառում է համարվում, երբ սպառողը բաշխման համակարգից էլեկտրական էներգիա է սպառում հաշվառքի սարքի շրջանցմամբ եւ/կամ առանց պայմանագրի:
Ապօրինի սպառած էլեկտրական էներգիայի քանակությունը կհաշվարկվի համաձայն բանաձեւի: Բանաձեւի հիմքում են` հզորության գործակիցը, հաշվարկվող էլեկտրական էներգիայի քանակությունը, տվյալ ցանցի լարումը, սպառման ժամանակահատվածը եւ այլն: Այն դեպքում, երբ հնարավոր չէ որոշել եւ ամրագրել ապօրինի սպառման ժամանակահատվածը, ապա որպես էլեկտրական էներգիայի ապօրինի սպառման տեւողության հաշվարկային մեծություն կընդունվի.
գ 960 ժամ` օդային գծերից ապօրինի միացման դեպքերում.
գ 1440 ժամ` ստորգետնյա մալուխներից ապօրինի միացման դեպքերում:
Մեթոդաբանության սահմանումը կարգավորող մարմնին եւ շահագործող կազմակերպությանը հնարավորություն կտա էլեկտրական էներգիայի սակագների հաշվարկի ժամանակ տարանջատել անխուսափելի կորուստներն այլ կորուստներից եւ վերականգնել ապօրինի սպառման հետեւանքով կրած վնասները:

Բժշկասոցիալական փորձաքննությունը` հրապարակային եւ թափանցիկ

Կառավարությունը սահմանել է բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողովների փորձաքննություններին հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցության կարգը:
Ներկայում անձին հաշմանդամություն սահմանում են բժշկասոցիալական փորձաքննության ոլորտում իրավասու պետական մարմինները: Նոր որոշմամբ` հնարավորություն է ստեղծվում, որպեսզի անձի համաձայնության դեպքում փորձաքննություն իրականացնող հանձնաժողովի աշխատանքին որպես դիտորդ մասնակցեն հաշմանդամություն ունեցող անձանց շահերը ներկայացնող ՀԿ-ների ներկայացուցիչները: Այսպիսով, ապահովվում է ոչ միայն բժշկասոցիալական հանձնաժողովների աշխատանքի հրապարակայնությունն ու թափանցիկությունը, այլեւ կայացվող որոշումների օբյեկտիվությունը, ինչից հաճախ դժգոհում են փորձաքննվող անձինք: Մեկ այլ որոշմամբ` գործադիրը հնարավորություն է ստեղծել փորձաքննություն անցնող անձանց կողմից ընտրված բժիշկներին կամ այլ բժիշկ մասնագետների ներգրավել հանձնաժողովների աշխատանքին` որպես խորհրդատու: Այս քայլը եւս միտված է իրավասու մարմինների կողմից ընդունվող որոշումների օբյեկտիվության բարձրացմանը, ինչպես նաեւ բողոքարկումների թվի նվազեցմանը:

Վ. ՔՈՉԱՐՅԱՆ

https://iravunk.com/sim/?p=162242&l=am/
Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը Սվինների վրա հիմնված ոստիկանապետությունը շուտով փլվելու է ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան