ԻՆՉ ԳՐՈՒԹՅՈՒՆ Է ԹՈՂԵԼ ՍՅՈՒՆԻՔՈՒՄ ԻՆՔՆԱՍՊԱՆ ԵՂԱԾ ՏՂԱՄԱՐԴԸ
Արխիվ 12-16
ԻՆՉ ԳՐՈՒԹՅՈՒՆ Է ԹՈՂԵԼ ՍՅՈՒՆԻՔՈՒՄ ԻՆՔՆԱՍՊԱՆ
ԵՂԱԾ ՏՂԱՄԱՐԴԸ
Նախօրեին Սյունիքի մարզի Լծեն գյուղում կախված վիճակում հայտնաբերված տղամարդու մոտ հոգեկան խնդիրներ են առաջացել Մոսկվայում.«Բենիկը գնացել էր արտագնա աշխատանքի Մոսկվա, բայց այնտեղ իրեն ուղեկցող բրիգադի տղաները ցրվել են, ինքը մնացել էր մենակ օտար երկրում: Մենակության ու վախի զգացումը նրա հասցրել են հոգեկան խանգարման: Մոսկվայից գալուց հետո նրա մոտ անընդհատ վախի զգացողություն էր, ասում էր ոստիկաները ինձ հետեւում են, հեսա ինդ կբռնեն` կկալանավորեն: երկուշաբթի օրը արդեն իսկ պայմանավորվել էինք, որ նրան տանելու ենք հոգեբույժի մոտ, բայց...»,- մեզ հետ զրւյցում անդրադառնալով մանրամասներին ասաց Լծենի գյուղապետ Հրահատ Նիկոլյանը:
Գյուղապետը նշեց նաեւ, որ ինքնասպան եղած տղամարդը գրություն է թողել, որտեղ մասնավորապես նշվում է.«Ընտանիքս չեմ կարողանում փրկել, դրա համար էլ գնում եմ այդ քայլին»:
Ավելի վաղ հայտնել էինք` այսօր վաղ առավոտյան Սյունիքի մարզի Լծեն գյուղի տներից մեկի հացատանը տղամարդու դի է հայտնաբերվել՝ կախված վիճակում: Կախված 50-ամյա Բենիկ Հարությունյանը նույն գյուղի բնակիչ էր: Լծենի գյուղապետ Հրահատ Նիկոլյանը iravunk.com-ի հետ զրույցում ասաց, որ ինքնասպան եղած տղամարդը իր բարեկամն է.«Հորաքրոջս տղան է, ապրում էր ծայրահեղ վատ պայմաններում, գործ չուներ, նույնիսկ վերջին երկու ամիսներին հոգեկան շեղումներ էինք նկատել մոտը, բայց ով կմտածեր, որ նման բան կանի»:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ
https://iravunk.com/sim/?p=162234&l=am/