Նիդերլանդներում բնակվող հայ երգիչը խոստանում է. «ԳԱԼՈՒ ԵՄ ՈՒ ՈՒԽՏՍ Ի ԿԱՏԱՐ ԱԾԵՄ» (Պրեմիերա)
Արխիվ 12-16
Նիդերլանդներում բնակվող հայ երգիչը խոստանում է.
«ԳԱԼՈՒ ԵՄ ՈՒ ՈՒԽՏՍ Ի ԿԱՏԱՐ ԱԾԵՄ» (Պրեմիերա)
Ինչպես «Իրավունքի» հետ զրույցում խոստացել էր Նիդերլանդներում բնակվող հայ երգիչ ՀԱՄԼԵՏ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ, նոյեմբերի հենց սկզբին հանրության դատին հանձնեց իր երկրորդ նոր տեսահոլովակը` նկարահանված «Նարե» երգի հիման վրա (խոսք եւ երաժշտ.` Հուսիկ Բաղդասարյանի): Տեսահոլովակում երիտասարդ երգիչն ասում է, որ նպատակ է դրել հասնել Նարեին. «Գալու եմ ու ուխտս ի կատար ածեմ, հարսի քողը քո գլխին մեր տուն տանեմ»: Սակայն, սա բոլորովին էլ չի նշանակում, որ Հ. Մանուկյանի սիրտն այլեւս զբաղված է: Ի պատասխան մեր այն հարցին, թե արդյոք նա գտել է իր երկրորդ կեսին, երգիչը նշել էր. «Դեռ չեմ գտել այն մեկին, ում հետ կուզենայի կիսել կյանքս: Հնարավոր է՝ դա գալիս է իմ ծանրաբեռնված առօրյայից: Բայց դեռ 21 տարեկան եմ ու կհասցնեմ գտնել իմ ջեյրան աղջկան»:
Իսկ մեզ մնում է շնորհավորել երգչին նոր տեսահոլովակի կապակցությամբ, մաղթել, որ գտնի իր երազած Սասնա երկրի խորոտ աղջկան ու ձեր ուշադրությանը ներկայացնել նոր տեսահոլովակի պրեմիերան.
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
https://iravunk.com/sim/?p=162231&l=am/