ՋՐԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵՆ ՎԵՐՋԱՊԵՍ ԽՈՍՆԱԿ ՈՒՆԻ
Արխիվ 12-16
ՋՐԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵՆ ՎԵՐՋԱՊԵՍ ԽՈՍՆԱԿ ՈՒՆԻ
Արդարադատության նախկին նախարար Հովհաննես Մանուկյանի խոսնակ ԾՈՎԻՆԱՐ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ կարճատեւ դադարից հետո, կրկին ստանձնել է խոսնակի հաստիքը: Հետայսու Ծ. Խաչատրյանը Ջրային տնտեսության կոմիտեի նախագահ Արամ Հարությունյանի խոսնակն է: Հիշեցնենք, որ արդարադատության նախարարի պաշտոնից Հ. Մանուկյանի հեռանալուց հետո, Ծ. Խաչատրյանը նույնպես դուրս եկավ աշխատանքից եւ այդ մասին «Իրավունքի» հետ զրույցում նշել էր հետեւյալը. «Այնուամենայնիվ, կլինեմ ոլորտում ու հուսով եմ` համագործակցության ընդհատվածություն չի լինի»: Ինչ խոսք, եղավ այնպես, ինչպես վստահաբար ընդգծում էր այսօր արդեն Ջրային տնտեսության կոմիտեի նախագահի նոր խոսնակը: Ի դեպ, հավելենք, որ նախկին Կոտայքի մարզպետն ինչ ստանձնել է Ջրային տնտեսության կոմիտեի նախագահի պաշտոնը, մինչ այսօր դեռեւս խոսնակ չուներ:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
https://iravunk.com/sim/?p=162230&l=am/