ԱՐԱՄ ՍԱՐԳՍՅԱՆՆ ԱՅԼԵՎՍ ԿՊԱՏԱՍԽԱՆԻ ՄԻԱՅՆ ՈՐՊԵՍ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ
Արխիվ 12-16
ԱՐԱՄ ՍԱՐԳՍՅԱՆՆ ԱՅԼԵՎՍ ԿՊԱՏԱՍԽԱՆԻ ՄԻԱՅՆ ՈՐՊԵՍ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ
Մամուլում տարածված տեղեկությունների համաձայն` այս օրերին ՀԴԿ ղեկավար, Ռուսաստանի հայերի միության նախագահի տեղակալ Արամ Սարգսյանի ջանքերով միության նախագահ Արա Աբրահամյանը, ով «հայտ էր» ներկայացրել հայաստանյան քաղաքական դաշտ մտնելու վերաբերյալ, ձեւավորում է իր քաղաքական թիմը: Այս մասին «Իրավունքը» փորձեց պարզաբանում ստանալ հենց Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ ԱՐԱՄ ՍԱՐԳՍՅԱՆԻՑ, ով հարցը լսելուն պես վրդովվեց.
– Ես այդ հարցերին արդեն պատասխանել եմ եւ, ընդհանրապես, այդ թեմայով այլեւս ոչ մի զանգ մի տվեք: Կուսակցության նախագահ որպես կարող եմ ձեր բոլոր հարցերին պատասխանել:
– Ամեն դեպքում, խոսակցություններ կան, որ Արա Աբրահամյանը մյուս կողմից էլ ուզում է գնալ Արթուր Չիլինգարովի (եղել է ՌԴ պետդումայի հայազգի անդամ-Հ.Ս.) ճանապարհով...
– Ես չեմ կարող մեկնաբանել այն, ինչն ինձ չի վերաբերում:
Հավելենք, որ այս թեման բավականին բարկացնում է Ա. Սարգսյանին, քանի որ լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում էլ նշել էր հետեւյալը. «Պառլամենտի ձեւավորումն ավարտել եմ, հիմա էլ ստվերային կառավարությունն եմ ձեւավորում, ես չեմ հասկանում ուրիշ դարդ ու ցավ չկա՞»:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
https://iravunk.com/sim/?p=162226&l=am/